Արմինֆո. «Հաճախ հայ գործարարներից լսում ենք GSP արտոնությունների գլխավոր համակարգի շրջանակում տրամադրված հնարավորությունների մասին բիզնեսի ոչ բավարար իրազեկվածության մասին՚, - հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Այդ բացը լրացնելու նպատակով Հայ-ամերիկյան առևտրի պալատը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը սեպտեմբերի 13-ին Երևանում անկակցրել են «GSP ծրագրով հայկական ապրանքների արտահանման հնարավորությունները՚ թեմային նվիրված համաժողով:
Դեսպանի ասելով, վերջին երկու տարում Հայաստանում իր գործունեության առաջնային խնդիրը եղել է Հայաստանի և ԱՄՆ միջև տնտեսական և առևտրային կապերի ամրապնդումը: Այդ համատեքստում դեսպան Միլսն ուրախ է Հայաստանում ընդունել ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակի երկու բարձրաստիճան ներկայացուցիչներին, որոնք ժամանել են` ներկայացնելու GSP շրջանակում հանրապետությանն ընձեռվող հնարավորությունները:
Արդեն այս փուլում, ինչպես նշել է ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարը, Հայաստանից ԱՄՆ արտահանման 60 տոկոսն իրականացվում է վերը նշված արտոնությունների համակարգի շրջանակում` սկսած ալյումինի փայլաթիթեղից, ոսկերչական իրերից, ջեմերից և այլն: «Հուսով ենք, որ հայ գործարարներն ավելի ակտիվորեն կօգտվեն համակարգի ընձեռած բոլոր հնարավորություններից՚, - եզրափակել է Ռիչարդ Միլսը:
Հավելենք, որ GSP (Generalized System of Preferences) ծրագիրն ԱՄՆ-ում ընդունվել է 1974 թվականին` զարգացող երկրներում տնտեսական աճը խթանելու նպատակով: Համակարգի շրջանակում ԱՄՆ արտոնյալ պայմաններով, առանց մաքսատուրքի ապրանքների ներմուծում (շուրջ 3500 անվանում) է իրականացվում աշխարհի 129 երկրներից, այդ թվում` Հայաստանից: Հայաստանում ԱՄՆ դեսպանության տվյալների համաձայն, GSP շրջանակում ԱՄՆ արտահանվող հայկական արտադրանքը գնահատվում է 25 մլն դոլար:
RUB | 4.25 | -0.01 |
USD | 387.19 | -0.04 |
EUR | 430.63 | 1.11 |
GBP | 510.82 | 2.50 |
CAD | 285.20 | 0.07 |
JPY | 27.63 | 0.10 |
CNY | 54.56 | -0.02 |
CHF | 458.38 | 1.79 |