Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017 15:27
Անի Մշեցյան

Մեխակ Ապրեսյան. 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի աճը կազմել է 24,7 տոկոս

Մեխակ Ապրեսյան. 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի աճը կազմել է 24,7 տոկոս

Արմինֆո. 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի աճը կազմել է 24,7 տոկոս: Սեպտեմբերի 25-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը:

Ընդ որում, նա խոստովանել է, որ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում կան որոշակի խնդիրներ` հիշատակելով տաքսիների վարորդների անբարեխիղճ աշխատանքը: Իսկ դրական կողմերի թվում  նա նշել է հյուրանոցային հարկի բացակայությունն ու բազմաթիվ նոր չվերթների առկայությունը:

Ինչպես նշել է Ապրեսյանը, Հայաստանի կառավարությունն ուղիղ չվերթների ստեղծման շուրջ արդեն մի շարք պայմանգրեր է կնքել տարբեր երկրների հետ, ինչպես նաև երկրի շուկա նոր ավիաընկերությունների ներգրավման շուրջ բանակցություններ է վարում: «Տոմսերի թանկացումը պայմանավորված էր Հայաստանի ուղղությամբ պահանջարկի մեծացմամբ և մեր երկիր այցելել ցանկացող զբոսաշրջիկների թվի ավելացմամբ: Սակայն դրանից զբոսաշրջիկների թիվը ոչ միայն չի նվազել, այլև, հակառակը, մենք ունենք դրական ցուցանիշներ՚, -  հայտարարել է Ապրեսյանը:

Մեխակ Ապրեսյանը նաև պատմել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր վեհաժողովի 22-րդ նիստի մասին, որն ընթացել է սեպտեմբերի 11-16-ը Չինաստանի Չանտու քաղաքում: Նիստին մասնակցել է նաև Հայաստանի Տնտեսական զարագցման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորած պատվիրակությունը: Օրակարգւոմ եղել է «Տուրիստական էթիկայի՚ մասին կոնվենցիայի նախագծի հարցը, որի մշակման համար անցկացվել է հատուկ խորհրդաժողով` նաև Հայաստանի պատվիրակության մասնակցությամբ: Ապրեսյանի ասելով, Հայաստանի պատվիրակության առաջարկությամբ կոնվենցիայում ներառվել են 4-րդ և 9-րդ կետերը, որոնցից մեկը վերաբերում է ազգային փոքրամասնություններին, իսկ մյուսը` զբոսաշրջության ոլորտի անվտանգությանը:

Պաշտոնյայի ասելով, Թուրքիայի պատիրակությունը դեմ է քվեարկել 4-րդ կետին, որի համաձայն, առաջարկվում է հարգել ազգային փոքրամասնությունների մշակույթն ու նրանց հնարավորություն ընձեռել իրենց ավանդույթները ցուցադրելու զբոսաշրջիկներին: Իսկ 9-րդ կետի համաձայն, տվյալ պահին զբոսաշրջիկների համար վտանգավոր իրավիճակում գտնվող ամեն մի երկիր պետք է հանդես գա վտանգի մասին հայտարարությամբ, որը պետք է կազմի ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը` տվյալ երկրի իշխանությունների հետ համատեղ: Ապրեսյանի ասելով, այդ կոնվենցիան դեռ ուժի մեջ չի մտել, սակայն համապատասխան գործողություններ են ձեռնարկվում այն կյանքի կոչելու ուղղությամբ:

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խալաթյանն, իր հերթին, պատմել է սեպտեմբերի 19-21-ը Մոսկվայում ընթացած «Հանգիստ 2017՚ միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսի մասին, որին մասնակցել են Հայաստանի տուրօպերատորները, Զբոսաշրջության զարգացման հիմնադրամն ու գինեգործները: Սեպտեմբերի 18-ին Հայաստանի պատվիրակությունն անցկակցրել է գինիների  և ազգային ուտեստների համտեսում: Խալաթյանի ասելով, ցուցահանդեսում ներկայացված էին զբոսաշրջության տարբեր տեսակներ, մասնավորապես, Էքստրեմալ զբոսաշրջությունը, տեսարժան վայրերը, ազգային խոհանոցը, հյուրանոցները և այն ամենն, ինչը կարող է գրավել զբոսաշրջիկներին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
17.02.2020
RUB7.570.03
USD479.050.00
EUR519.43-0.10
GBP624.630.24
CAD362.070.47
JPY43.60-0.03
CNY68.640.05
CHF487.98-0.30



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000