Արմինֆո. Beeline-ը հայտարարում է մարզերի բնակիչների համար մշակված «2Mixե և «2Mix+ե կանխավճարային ծառայությունների փաթեթների գործարկման մասին, որոնք թույլ են տալիս միաժամանակ օգտվել ֆիքսված և բջջային ինտերնետ կապերից:
Ֆիքսված ինտերնետն այդ փաթեթների շրջանակում տրամադրվում է նոր սերնդի անլար ցանցի միջոցով, որը թույլ է տալիս առավել որակյալ և կայուն ինտերնետ կապ ապահովել նույնիսկ ամենահեռավոր մարզերում:
Միանալով «2Mixե կամ «2Mix+ե կանխավճարային ծառայությունների փաթեթներից որևէ մեկին, բաժանորդները կստանան անսահմանափակ խոսելաժամանակ բջջային ցանցի ներսում, բջջային ինտերնետ և անսահմանափակ ֆիքսված ինտերնետ անլար ցանցի միջոցով՝ սկսած 3990 դրամից: Փաթեթն ակտիվացնելու համար պարզապես անհրաժեշտ է լիցքավորել փաթեթում ներառված բջջային հեռախոսահամարը:
«Մեզ համար կարևոր է, որ մեր պարզ և հարմար ծառայությունները մարդկանց համար հասանելի լինեն նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր անկյուններում: Մեր ժամանակներում ինտերնետն անհրաժեշտություն է, որը թույլ է տալիս հեշտությամբ լուծել շատ խնդիրներ՝ կապված թե՛ աշխատանքի, թե՛ ուսման հետ և այդպիսով դարձնել մարդկանց կյանքն ավելի լավըե, – նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ծառայության մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում, կապվելով օպերատորների հետ Facebook-ում Beeline Armenia պաշտոնական էջի միջոցով, 0611 անվճար հեռախոսահամարով կամ մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում:
![]() | 4.00 | -0.01 |
![]() | 386.35 | 0.21 |
![]() | 413.47 | 0.30 |
![]() | 477.57 | -1.01 |
![]() | 287.68 | 0.39 |
![]() | 26.13 | -0.02 |
![]() | 53.86 | 0.03 |
![]() | 430.81 | 0.09 |