Արմինֆո. 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող գերավճարները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 6.401.2 մլն դրամով՝ կազմելով 265,484.7 մլն դրամ:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, կրճատումն արձանագրվել է հարկային վարչարության արդյունավետության բարձրացման արդյունքում:
Չկատարված հարկային պարտավորությունները ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 122,750.0 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 7,459.1 մլն. դրամով: Իսկ ԱԱՀ-ի վերադարձված գումարը նախորդ մեկ տարում (01.09.2016-31.08.2017թթ.) կազմել է 57,328.5 դրամ, ինչը շուրջ 16%-ով կամ 7,920.1 մլն դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշից:
RUB | 4.80 | 0.02 |
USD | 381.70 | -0.07 |
EUR | 448.19 | 0.49 |
GBP | 510.68 | 0.02 |
CAD | 277.10 | -0.39 |
JPY | 24.61 | 0.13 |
CNY | 54.16 | 0.04 |
CHF | 479.40 | -0.87 |

