Արմինֆո. Հաճախորդների սպասարկման որակի բարձրացման, մասնաճյուղերում հաճախորդների հոսքի արդյունավետ կառավարման, հաճախորդների հավատարմության աճի և ինքնասպասարկման գոտիների ստեղծման նպատակով Բանկը.
Հերթերի կառավարման համակարգն օգնում է Բանկին միաժամանակ լուծել երկու հիմնական խնդիր.
Բացի այդ, վերջերս մեկնարկած EarlyOne ծառայության շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ունեն գերազանց հնարավորություն սմարթֆոնների համար հատուկ հավելվածի միջոցով նախապես հեռավար եղանակով ամրագրել հերթ նախընտրելի ժամանակ, ամսաթվին և մասնաճյուղում և սպասարկվել անմիջապես մասնաճյուղայցելության պահին առանց հերթում սպասելու:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ապահովել է նաև մասնաճյուղային ցանցի 50%-ը անվճար ինտերնետ կապով, ինչի արդյունքում հաճախորդները կկարողանան համատեղել հերթում անցկացված ժամանակը իրենց համար օգտակար զբաղմունքով (կարդալ նորություններ, շփվել հարազատների հետ և այլն):
Բանկի իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները արդեն իսկ գնահատել են տերմինալների միջոցով բանկային և ոչ բանկային վճարումների իրականցման հարմարավետությունը, ինչը թույլ է տալիս ակնթարթորեն առցանց լիցքավորել իրենց հաշիվները/քարտերը և ավանդները, մարել վարկերը, կատարել կոմունալ և այլ վճարումներ, չսպասելով հերթում:
![]() | 5.04 | -0.03 |
![]() | 388.48 | 0.20 |
![]() | 415.48 | 2.58 |
![]() | 474.80 | 3.62 |
![]() | 283.52 | 0.29 |
![]() | 29.59 | 0.42 |
![]() | 56.55 | 0.32 |
![]() | 418.71 | -0.15 |