Արմինֆո. Հոկտեմբերի 5-ից Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Խորենացի 26 հասցեում կսկսի գործել Beeline-ի նոր Վաճառքի և սպասարկման գրասենյակ:
Գրասենյակը բաց է լինելու ամեն օր ժամը 10։00-ից մինչև 19։00 առանց ընդմիջումների՝ տրամադրելով սպասարկում Beeline-ի բոլոր ծառայությունների հետ կապված։
«Մեր գերնպատակն է մշտական զարգացումը, ինչը ենթադրում է թե՛ ծառայությունների տեսակների ու քանակի ավելացում, թե՛ վաճառքի և սպասարկման գրասենյակների ցանցի ընդլայնում։ Յուրաքանչյուր նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ ավելի հասանելի է դարձնում մեր պարզ և հարմար ծառայությունները բաժանորդներին։ Դրանց շնորհիվ նրանք կարող են հնարավորինս արագ դիմել մեր մասնագետներին ցանկացած հարցովե, - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Անկասկած, մեր ամեն բաժանորդ իրավունք ունի արագ և որակյալ սպասարկում ստանալու, և հենց այդ պատճառով մենք չենք դադարեցնում նոր սպասարկման գրասենյակներ բացել Երևանում ու այլ մարզերում։ Միայն այս ամսվա ընթացքում սկսում են գործել երկու նոր գրասենյակներ։ Բնականաբար, դրանով մենք չենք սահմանափակվելու և միշտ քայլելու ենք ընդառաջ մեր հաճախորդներինե, - նշել է Beeline-ի կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։
Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 77 սեփական և դիլերական Վաճառքի և սպասարկման գրասենյակ: Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
![]() | 4.57 | 0.02 |
![]() | 391.74 | -1.00 |
![]() | 426.88 | -0.03 |
![]() | 506.99 | -1.84 |
![]() | 271.72 | -1.55 |
![]() | 26.33 | -0.18 |
![]() | 54.16 | -0.03 |
![]() | 443.14 | -1.84 |