Երկուշաբթի, 9 Հոկտեմբերի 2017 12:53
Ալեքսանդր Ավանեսով

«JUNWEX Moscow» միջազգային ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի ոսկեգործական 5 ընկերություններ 1.2 միլիոն դոլարի արտահանման պատվերներ են ստացել

«JUNWEX Moscow» միջազգային ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի ոսկեգործական 5 ընկերություններ 1.2 միլիոն դոլարի արտահանման պատվերներ են ստացել

Արմինֆո. Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ոսկեգործական 5 ընկերություններ աշնանային «JUNWEX Moscow» միջազգային ցուցահանդեսին 1.2 միլիոն դոլարի արտահանման պատվերներ են ստացել։

 

Ինչպես հաղորդել է Հայաստանի զարգացման հիմնադրամը, Հայկական ընկերությունները ցուցահանդեսի օրերին հիմնականում ռուսական մեծածախ գնորդների հետ կնքել են արտահաման 5 պայմանագիր, ևս 16-ը բանակցությունների փուլում են, որոնք էականորեն կավելացնեն «JUNWEX Moscow-2017»-ին կնքված արտահանման պայմանագրերի ընդհանուր ծավալը։ Հայկական թանկարժեք զարդերն ընդունվել են նաև ցուցահանդեսի ոչ մասնագիտացած այցելուների շրջանում, որոնք ձեռք են բերել 34 000 դոլարի թանկարժեք զարդեր։

 

«Արաբական շուկան նույնպես մեզ համար թիրախային է, ուստի նպատակ ունենք միասնական հայկական տաղավարով մասնակցել նաև Դուբայի «ՎինչենցաՕրո» ցուցահանդեսին, որի համար Մոսկվայում արդեն հանդիպել և բանակցել ենք կազմակերպիչների հետ՝ մեր արտադրողներին ավելի լավ պայմաններ տրամադրելու շուրջ»,— նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի Միջոցառումների կազմակերպման խմբի ղեկավար Մարկուս Ազադյանը։

 

ՀԶՀ թիմը նաև հանդիպում է կազմակերպել Հայ Ոսկերիչների ասոցիացիայի (AJA) նախագահ Գագիկ Գևորկյանի հետ, որը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոսկերչական հայկական արտադրանքի առաջ մղմանը՝ միջազգային շուկայում։

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել են 29,5 մլրդ դրամի թանկարժեք մետաղներ, ինչը 40,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները: Հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է 188,5 մլն դոլար` 20,3% տարեկան անկմամբ, իսկ ներմուծման ծավալը, հակառակը, ավելացել է 54,7%-ով` մինչև 149, 7 մլն դոլար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.02.2020
RUB7.280.00
USD478.490.10
EUR523.132.21
GBP617.20-2.08
CAD359.20-0.41
JPY43.420.05
CNY68.15-0.07
CHF492.171.11



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000