Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017 20:49
Էմմանուիլ Մկրտչյան

Վիտալի Նեսիս. Հայաստանը շատ հեռանկարային է երկրաբանական տեսանկյունից

Վիտալի Նեսիս. Հայաստանը շատ հեռանկարային է երկրաբանական տեսանկյունից

Արմինֆո. Հետխորհրդային տարածաշրջանում թանկարժեք մետաղներ արդյունահանող առաջատար ընկերություններից մեկի` Polymetal ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսի հետ հարցազրույցի համար մենք հանդիպեցինք առողջարանային Ջերմուկ քաղաքում, որտեղ հոկտեմբերի 3-16-ն ընկերության հովանավորությամբ ընթանում էր Եվրոպական շախմատային միության «Գրան Պրի» երիտասարդական մրցաշարի 2-րդ փուլը:

 

Polymetal ընկերությունը հիմնադրվել է 1998-ին և 19 տարիների ընթացքում ուժեղ դիրքեր է զբաղեցրել երկրաբանահետախուզական աշխատանքների, հանքարդյունաբերական ձեռնարկությունների նախագծման, կառուցման և շահագործման ոլորտներում` իրականացնելով հանքավայրերի իրացման աշխատանքների ամբողջ համալիրը` երկրաբանահետախուզականից մինչև շահագործում: 2015 թվականին Polymetal-ը ձեռք բերեց իր առաջին ակտիվը Հայաստանում - «Լիճքվազ» ՓԲԸ-ն`Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի նկատմամբ ընդերքօգտագործման իրավունքով: 2016 թվականի ապրիլին ընկերությունը կանադացիներից գնեց Կապանի լեռնահարստացման կոմբինատը (ԼՀԿ), որը շահագործում է Շահումյանի հանքավայրը: Միայն ընթացիկ տարում Polymetal-ի ներդրումների ծավալը կազմել է 15 մլն ԱՄՆ դոլար՝ ուղղված արտադրության արդիականացմանն ու ընդլայնմանը:

 

Վիտալի Նաթանովիչ, ե՞րբ պատրաստ կլինի Լիճքվազի հանքավայրը և ե՞րբ այն կմիանա ընկերության ընդհանուր արտադրությանը:

 

Լիճքվազում արդեն ընթանում են ստորգետնյա լեռնահանքային աշխատանքներ: Գործերը շատ են, հանքուղին 30 տարի չի շահագործվել, փաստորեն, շատ տեղերում անցնում ենք այն նորից: Արդյունահանմանը Լիճքվազին նախապատրաստելու համար կպահանջվի ևս 9 ամիս, և հույս ունեմ, որ հաջորդ տարի կլինի առաջին հանքաքարը, իսկ լրիվ հզորությամբ հանքը կաշխատի 2019 թվականին: Սկզբում նախատեսում ենք տարեկան ստանալ մոտ 150 հազար տոննա հանքաքար:

 

Ինչպե՞ս դա կանդրադառնա արդյունահանվող հանքաքարի ընդհանուր ծավալների վրա:

 

Այս տարի Կապանում նախատեսում ենք արդյունահանել շուրջ 530 հազար տոննա, հաջորդ տարի`650 հազար տոննա: Ներկայումս կանգնած ենք տարեկան 900 հազար տոննայի հասնելու խնդրի առջև: Դա և՛ Կապանն է, և՛ Լիճքվազը, գուցե հումքի այլ աղբյուրներ ևս:

 

Դիտելով ընկերության հաշվետվությունները՝ ես նկատել եմ վերամշակման տարեկան ծախսերի էական նվազեցում: Ուստի, արդիականացմանն ուղղված կապիտալ ներդրումներն արդեն արդյունքներ են տալիս: Ձեր գնահատականներով, ինչպիսի՞ն է մեկ ունցիայի ծախսերի օպտիմալ մակարդակը:

 

Այս տարի Կապանի ակտիվներում ներդնում ենք 15 մլն ԱՄՆ դոլար: Դա հիմնականում ստորգետնյա լեռնային տեխնիկայի արդիականացում է, որպեսզի առավելագույնս հրաժարվենք ձեռքի աշխատանքից: Դրա շնորհիվ մենք լիովին ի վիճակի ենք ծախսերը Կապանում հասցնել Պոլիմետալի ընկերությունների համար միջին մակարդակի, այսինքն, մինչև 600 – 650 ԱՄՆ դոլար մեկ ունցիայի դիմաց: Չնայած հանքավայրը բարդ է, բայց ունի բարենպաստ լեռնաերկրաբանական պայմաններ, գերազանց ենթակառուցվածքներով և պրոֆեսիոնալ թիմով: Հետևաբար, ինքնարժեքի իջեցման դինամիկայի առումով ես լավատեսորեն եմ տրամադրված:

 

2017 թվականի 9 ամիսներին հանքաքարի արդյունահանումը և վերամշակումը Կապանում կազմել է 389 հազար տոննա, արտադրվել է 21.1 հազ. ունցիա ոսկի, 0.4 մլն ունցիա արծաթ, 900 տոննա պղինձ և 3600 տոննա ցինկ: Ընկերության կապիտալ ծախսերը Կապանի ԼՀԿ-ում 2016 թվականին կազմել են 8 մլն ԱՄՆ դոլար, 2017 թվականի առաջին կիսամյակում՝ 13 մլն ԱՄՆ դոլար: Մեկ ունցիա ոսկու համարժեքի ընդհանուր դրամական ծախսերը 2017 թվականի առաջին կիսամյակում կազմել են 1197 ԱՄՆ դոլար, 2016 թվականի առաջին կիսամյակի 1930 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ նվազելով 38 տոկոսով: Ընկերության ճշգրտված EBITDA-ն, ըստ հաշվետվության, Կապանի ձեռնարկությունում 2017 թվականի առաջին կիսամյակի վերջին կազմել է 7 մլն ԱՄՆ դոլար: 

 

Ժամանակի հետ կփոխվի՞ արդյոք հանքաքարի մեջ ոսկու միջին պարունակությունը:

 

Շահումյանի հանքավայրը բազմամետաղային է, մենք ստանում ենք ոսկի, արծաթ, ցինկ և պղինձ: Հասույթի առումով ոսկին ներկայումս կազմում է ընդամենը 50%, ուստի ավելի ճշգրիտ կլինի ասել «ոսկու համարժեքի պարունակության» մասին: Այս ցուցանիշը տատանվում է մեկ տոննայում 4-4,5 գրամի սահմաներում: Սա բավականին կայուն մակարդակ է և ապահովում է ինչպես հանքաքարի ամբողջական արդյունահանումը, այնպես էլ գործարանի շահութաբեր աշխատանքը: Գրեթե այդ մակարդակում էլ կմնանք:

 

Ընկերությունը չի՞ նախատեսում Հայաստանում հանքաքարի ավելի խորը վերամշակում կազմակերպել:

 

Մենք ոսկին արտադրում ենք պղնձի խտանյութում, իսկ ավելի խորը մշակել կարելի է միայն պղնձի գործարանում: Որքանով ես գիտեմ, ներդրողներից մեկը ներկայումս աշխատում է նոր պղնձաձուլարանի կառուցման նախագծի վրա: Նման մեկ ձեռնարկությունը բավարար կլինի Հայաստանի համար: Մենք հետևում ենք նախագծի զարգացմանը, և եթե ոլորտի գործընկերներն այն կհանձնեն շահագործման, իհարկե, դա կլինի հետաքրքիր, մենք կտնտեսենք տրանսպորտային ծախսերի հարցում, և երկրի համար էլ, ընդհանրապես, դա լավ կլինի: Ծրագիրը մեծ է, բայց ես վստահ եմ, որ ներդրողը, պետությունը և հասարակությունն ամեն ինչ կանեն, որ դրա իրականացումն էկոլոգիապես լինի անվտանգ:

 

Ընկերության պաշտոնական կայքում ասված է, որ Polymetal-ի մուտքը հայաստանյան շուկա պայմանավորված էր ոչ միայն Կապանի և Լիճքվազի հետաքրքիր ակտիվներով, այլ նաև բիզնեսի հետագա ընդլայնման հեռանկարներովԴուք արդեն փնտրո՞ւմ եք նոր ակտիվներ:

 

Հայաստանը շատ հեռանկարային է երկրաբանական տեսանկյունից, բավական է նայել նրա օգտակար հանածոների քարտեզին: Մեր առաջնահերթությունը, Կապանի ԼՀԿ կատարված ներդրումներից բացի, երկրաբանական հետախուզման ոլորտում կատարված ներդրումներն են, քանի որ մտադիր ենք ավելացնել ռեսուրսային բազան, և ակտիվորեն աշխատում ենք պետական ​​մարմինների հետ՝ արտոնագրեր ստանալու ուղղությամբ: Մեկ արտոնագիր հուսով ենք շուտով ստանալ` Շահումյանի հանքավայրի թևերն ուսումնասիրելու համար, այժմ համայնքների հետ քննարկման փուլում ենք: Բայց ոչ միայն Սյունիքն է հետաքրքիր, հետաքրքիր է նաև հյուսիսային Հայաստանը, Վրաստանի հետ հարևան շրջանները: Խոսքը գործնականում զրոյից երկրաբանահետախուզական աշխատանքների մասին է:

 

Դե, գուցե ինչ-որ տեղ ընթանո՞ւմ է խորհրդային օբյեկտների լրացուցիչ ուսումնասիրություն:

 

Դրանք, ըստ էության, արդեն այլ ընդերքօգտագործողների ձեռքում են: Մենք երկխոսության մեջ ենք, բայց շատ զգույշ ենք վերաբերվում ակտիվների գնահատմանը, քանի որ շատ հանքավայրերի գծով, որոնք հետախուզվել են 1960-70-ական թվականներին, չկան առաջնային փաստաթղթերը, կան միայն հաշվետվություններ, որոնք ունեն կասկածելի որակ: Հասցրել ենք ստուգել 4 նոր օբյեկտ, բայց մեզ դուր չեն եկել: Օգոստոսին եղա մեկ հանքավայրում, որը կարող է պոտենցիալ հետաքրքրություն ունենալ, հոկտեմբերին` ևս մեկում: Օբյեկտներն ուսումնասիրված չեն, անհրաժեշտ է ներդնել զգալի միջոցներ:

 

 

Քանի որ անդրադարձանք վերահսկողության և բնապահպանական խնդիրներինկցանկանայի իմանալ Ձեր վերաբերմունքըբրիտանական EITI (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն՝ ԱՃԹՆ - խմբ.) նախաձեռնության նկատմամբ,որին միացել է ՀայաստանըԻնչպես նաև այն մասինոր երկրի խորհրդարանումհավանաբար այդ համատեքստումքննարկվում ենԸնդերքի մասին օրենսգրքի փոփոխություններըորոնք հանքավայրեր շահագործող ընկերություններին պարտավորեցնում ենիրականացնել դիտարկումներ և հրապարակել շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին հաշվետվություններ:

 

EITI նախաձեռնությանը միանում են պետություններ, իսկ մենք՝ որպես ընկերություն, համապատասխանում ենք շատ ավելի խիստ պահանջների, մասնավորապես՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի (LSE) պրեմիում ցուցակման չափանիշներին, որի հարթակում շրջանառվում են մեր բաժնետոմսերը: Տարեկան հաշվետվություններում հրապարակում ենք պետական ​​մարմիններին կատարված վճարումների մասին տեղեկատվություն, բնապահպանական,արտադրական անվտանգության և աշխատանքի պաշտպանության, մենեջմենտի վճարման վերաբերյալ վիճակագրություններ:

 

Այսօր Հայաստանն արդեն աչքի է ընկնում բնապահպանական վերահսկողության բավականին բարձր մակարդակով, ինչը բացարձակապես արդարացված է, քանի որ փոքր երկիր է, բայց շատ հարուստ է գյուղատնտեսական տարածքներով, բնական և մշակութային հուշարձաններով, հետևաբար, իհարկե, պետք է շատ զգույշ լինել հանքավայրերի շահագործման ընթացքում: Բայց, ի վերջո, «սատանան մանրուքներում է»: Ես կնախընտրեի, որ որոշ կանոններ և ընթացակարգեր լինեն ավելի ֆորմալիզացված, որ լինեն ավելի խիստ, բայց ավելի պարզ և հստակ:

 

Կիսվեք ընկերության 2018 թվականի ներդրումային ծրագրերով:

 

Հաջորդ տարի մենք ծրագրել ենք գրեթե նույն չափով ներդրումներ, ինչպես այս տարի`մոտ 15 մլն ԱՄՆ դոլար, թեև վերջնական բյուջեն դեռ չի հաստատվել: Կշարունակենք ներդրումներ կատարել Շահումյանի հանքավայրում և դրա թևերում հետախուզական աշխատանքների ուղղությամբ: Կապանի հանքն այլևս ներդրումների կարիք չունի, աշխատանքն ավարտված է, և այն մինչև ատամները տեխնիկապես զինված է: Մինչև տարեվերջ պետք է շահագործման հանձնվի գլխավոր օդափոխման համակարգը և ջրհեռացման տեղամասային 2 համակարգերը: Դրանով էլ կավարտվի տեխնիկական արդիականացման ծրագիրը: Հաջորդ տարի կենտրոնանալու ենք ֆլոտացիոն ֆաբրիկայի տեխնոլոգիական կատարելագործման վրա: Կփոխարինենք հնացած սարքավորումները, կհիմնանորոգենք, քանի որ նախորդ սեփականատիրոջ մոտ այն երկար ժամանակ պարապուրդի մեջ է եղել թերօգտագործման հետևանքով: Հաջորդ տարի Լիճքվազում պետք է ավարտվի հանքի կառուցումը՝ համապատասխան  ենթակառուցվածքով: Մենք նաև հույս ունենք ներդրումներ սկսել արտոնագրերով, որոնք այժմ ձևակերպման փուլում են:

 

Ընկերությունը մտադի՞ր է արդյոք ընդլայնել իր ներկայության աշխարհագրությունը: Դուք ակտիվներ ունեք ՀայաստանումՂազախստանում,բազմաթիվ ակտիվներ ՌուսաստանումԱրդյոք մտածո՞ւմ եք նաև այլ երկրների ուղղությամբ:

 

Աշխարհագրության ընդլայնումն ընկերության համար ինքնանպատակ չէ, միայն թե լինեն որակյալ երկրաբանական ակտիվներ: Միանշանակ կարող եմ ասել, որ մենք մտադիր չենք դուրս գալ նախկին ԽՍՀՄ երկրների սահմաններից: Այդ սահմաններում ժամանակ առ ժամանակ նայում ենք այլ երկրների: Մոտ ապագայում Վրաստանում կլինի առաջին երկրաբանահետախուզական ծրագիրը: Առայժմ այնտեղ աերոգեոֆիզիկա է իրականացվում պղնձի բարձր պարունակությամբ բազմամետաղական հանքավայրում: Մենք դիտարկում ենք նաև Ուզբեկստանը, որը դանդաղորեն բացվում է արտաքին ներդրումների համար: Եթե ​​կա մի բան, որն ավելի արագ է դարձնում սրտի աշխատանքը, ապա ինչու ոչ:

 

 

Polymetal-ի բաժնետոմսերի 27 տոկոսի վերջական շահառուն է «ԻՍՏ» Գրուպը, 13 տոկոսը պատկանում է չեխական PPF Group NV-ին, իսկ բաժնետոմսերի ավելի քան 50 տոկոսը գտնվում է ազատ շրջանառությունում: Polymetal-ը ռուսաստանյան ընկերություններից առաջինն էր, որի բաժնետոմսերը 2011 թվականին պրեմիում ցուցակում անցան Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE): 2017 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ընկերության հասույթը կազմել է 683 մլն ԱՄՆ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 120 մլն ԱՄՆ դոլար:

 

 

Ոչ այնքան վաղ անցյալում ուսումնասիրել ենք Իրանը, բայց որոշեցինք ներդրումներ չկատարել: Չափազանց մեծ խոչընդոտներ կան փոխադարձ հասկացման առումով, գրեթե չկա ընդհանուր լեզու, բարձր են աշխարհաքաղաքական ռիսկերը: Մի ժամանակ դիտարկում էինք նաև Ֆինլանդիան: Պետք է հասկանալ, որ ցանկացած նոր երկիր ներդրում է ոչ միայն ակտիվներում, այլ նաև այդ երկիրը հասկանալուն, որպեսզի հասկանալի լինեն ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցները և իշխանության աղբյուրները, հասկանալու համար, թե ինչպես են արվում գործերը, և ինչպես չեն արվում: Դա անհրաժեշտ է իմանալ, և դա պետք է սովորի ամբողջ կազմակերպությունը, ներառյալ նաև ես:

 

Հարց է ծագում, արդյո՞ք Հայաստանում ամեն ինչ այդքան հարթ է այդ առումով:

 

Պետական ​​մարմինների հետ համագործակցության առումով որևէ լուրջ խնդիր չենք ունեցել: Այժմ շատ ենք ակնկալում խորացնել հարաբերությունները նորհետախուզական արտոնագրերի ձեռքբերման առումով: Այնուամենայնիվ, մեկ բան է գործող ձեռնարկության շահագործումը, այդ դեպքում իշխանությունը սովորաբար ցուցաբերում է ճկունություն, ընդառաջում ներդրողին, քանի որ նախագծի հետևում կանգնած են մարդիկ, հարկեր: Եվ մեկ այլ բան է երկրաբանական հետախուզությունը, չէ որ հորատանցքից մինչև հարկերն ընկած է դժվարին ու երկար ճանապարհ: Բայց մենք կփորձենք հաստատել կառուցողական հարաբերություններ, ինչպես մեզ մոտ ստացվում էր նախկինում:

 

Օրենսդրությունը երկրում հաճախ է փոխվում: Իսկ դա Ձեզ չի՞ խանգարում պլանավորման հարցում:

 

Օրենսդրությունը հաճախ է փոխվում, ինչը նորմալ է: Անձամբ ինձ դուր չեն գալիս օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք կապված են գործընթացի բյուրոկրատացման հետ` երկարատև համաձայնեցումները, թույլտվությունների տրամադրման ձգձգումները, որոնք որևէ բան չեն ավելացնում պետության կողմից իր գործառույթների իրականացմանը: Եվ խոսելով երկրաբանական հետախուզության մասին, ցավոք, դա ստանդարտ իրավիճակ է նախկին ԽՍՀՄ տարածքում, որտեղ կան մեծ թվով անհիմն ու անհասկանալի խոչընդոտներ: Բայց ինձ մոտ զգացողություն կա, որ Հայաստանն ընդերքօգտագործման ոլորտում պակաս բյուրոկրատացված է, քան նախկին ԽՍՀՄ շատ երկրներ:

 

Բոլոր խոշոր ընկերություններըորպես կանոնիրականացնում են այսպես կոչված կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերՆման ծրագրեր ունե՞ք:

 

Մեր առանց բացառության բոլոր ձեռնարկություններում կան սոցիալական գործընկերության ծրագրեր: Մենք ձգտում ենք ներդրումներ կատարելուղղակիորեն գործունեության տարածքներում: Մշտապես աջակցում ենք Կապանի կրթական հաստատություններին, Ողջի գետի մաքրմանը կենցաղային աղբից, իսկ Լիճքվազում օգնում ենք կոմունալ ծառայություններին: Մենք աջակցում ենք Հայաստանում մանկական շախմատի զարգացմանը: Ինչպեսանձամբ ես, այնպես էլ ամբողջ ընկերությունը, շատ լուրջ ենք վերաբերվում դրան: Ինչպես ասում են Արևմուտքում, մեր նպատակն է ունենալ «գործունեության հանրային արտոնագիր»: Քանի որ ձեռնարկության շուրջ ապրող բոլոր մարդիկ, ոչ միայն աշխատողները, այլև քաղաքների և գյուղերի բնակիչները պետք է անմիջական օգուտ ունենան մեր ներկայությունից՝ ի լրումն աշխատավարձի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքըԲելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքը
ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%
Սյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներինՍյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներին
2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին
Հայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնիցՀայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնից
Բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-իցԲյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-ից
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿ
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջՀայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունումԷկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունում
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղիՂազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»
Էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցովԷկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  
Ովքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումիցՈվքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումից
Բելառուսում արգելել են Բելառուսում արգելել են "Արարատի կոնյակի գործարանի" արտադրանքի ներմուծումը
Ալեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվենԱլեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվեն
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսումՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարի
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում էՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է
Արդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժըԱրդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժը
2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
Վերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառովՎերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառով
Սարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանըՍարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը
ԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասներըԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասները
ԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունըԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը
Փոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենքՓոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք
IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակիցIDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 32 մլրդ դրամ խոշոր ծավալի պարտատոմսերի ցուցակումը
ՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համարՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազելՏնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազել
Առաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվիԱռաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվի
"ՀԿԵ" ՓԲԸ-ը կասեցնում է տոմսերի վաճառքը «Միռ» քարտով
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբԱյսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին "հարվածելու" փորձերից
Արմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեումԱրմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեում
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովումՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովում
2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի
Կառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխությունԿառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխություն
Հաճախորդների միջազգային օրը IDBank-ումՀաճախորդների միջազգային օրը IDBank-ում
ԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համարԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար
Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համարՀայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համար
Արտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկիցԱրտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից
Իրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններովԻրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով
ՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFEՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFE
Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական "Միր" քարտերի սպասարկումը
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBankМИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամիՏնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի
Շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ ՀայաստանումՇրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ Հայաստանում
Փոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներովՓոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներով
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
29.03.2024
RUB4.26-0.01
USD393.28-1.18
EUR424.11-1.51
GBP496.04-1.61
CAD290.220.11
JPY25.99-0.07
CNY54.47-0.10
CHF436.400.68