Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայի ծավալը հոկտեմբերի 16-20-ը 52,4%-ով ավելացել է` մեկ շաբաթ առաջվա 2 անգամ կտրուկ անկումից հետո: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում էապես աշխուժացել են դոլարով և եվրոյով գործառնությունները, ինչին զուգընթաց ռուբլու գնման նվազման միտումը փոխարինվել է աճի միտումով` այդ արժույթի վաճառքի հակառակ դինամիկայի պայմաններում: Արտարժույթի բորսայական հարթակը շարունակում է մնալ դատարկ:
Դրա արդյունքում` դոլարի նկատմամբ դրամի դանդաղ արժեզրկումը շարունակվել է` 480,8-ից մինչև 481,8 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ պահպանվելով 570 դրամ/1եվրո մակարդակում, ընդ որում, ռուբլու նկատմամբ դրսևորելով արժեզրկման միտում` 8,3-ից մինչև 8,4 դրամ/1ռուբլի: 2016թ. հոկտեմբերի 20-ի դրությամբ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կազմել է 475,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ` 521 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ` 7,6 դրամ/1ռուբլի, ինչը ներկա փոխարժեքների համեմատ ցույց է տալիս այդ արժույթների հանդեպ դրամի տարեկան արժեզրկում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, NASDAQ OMX Armenia բորսայի արտարժութային հարթակն արդեն հինգ ամիս դատարկ է: Ընդ որում, արտարժույթի միջբանկային շուկայում հոկտեմբերի 16-20-ն իրականացվել է 11.2 մլն դոլար ծավալի գործառնություն 481,82 դրամ/1դոլար միջին կշռված փոխարժեքով (նախկին 480,75 դիմաց), ընդ որում, առավելագույն ծավալներ «ի հայտ են եկել» երկուշաբթիից մինչև չորեքշաբթի ներառյալ` 3 մլն դլար, 2.8 մլն դոլար և 2.5 մլն դոլար: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում դոլարի առքուվաճառքի 18,2-20% անկման միտումը փոխարինվել է 0,5-3% աճի միտումով, եվրոյի առքուվաճառքի 25,4-35,7% անկումը փոխարինվել է 9,4-25,2% աճով, իսկ ռուբլու գնումը 11% անկումից հասել է 9,4% աճի` վաճառքի հակառակ պատկերի դեպքում` 0,8% աճից մինչև 21% անկում: Արդյունքում` գնվել է 83.4 մլն դոլար 480,79 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 9.3 մլն եվրո 565,37 դրամ/1եվրո միջին փոխարժեքով և 1.4 մլրդ ռուբլի 8,35 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է 88.5 մլն դոլար 482,21 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 16.9 մլն եվրո 569,08 դրամ/1եվրո, և 477.3 մլն ռուբլի 8,44 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, նախորդ (հոկտեմբերի 9-14-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 37 մլրդ դրամի և 50.7 մլն դոլարի վարկեր: Նախորդ ժամանակահատվածի համեմատ (հյոկտեմբերի 2-7-ը) տրամադրվող վարկերի դինամիկան հետևյալն է. դրամային վարկերի 9,3% աճի միտումը փոխարինվել է 32% անկմամբ, իսկ դոլարային վարկերինը, հակառակը` 51,6% անկումը փոխարինվել է 48% աճով: