Արմինֆո. Հայ-ռուսական համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված աշխատանքը շարունակվում է: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
Նրա ասելով, հիմնադրամն ստեղծում են Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամը և հայկական «ՄՍՊ ներդրումներ՚ ունիվերսալ վարկային կազմակերպությունը: Այժմ, Ռուսաստանի նախարարի հավաստմամբ, սկսվել է համատեղ հիմնադրամի կապիտալի ձևավորման գործընթացը և այն նախագծերի մշակում, որոնք այն կֆինանսավորի: Նոր համատեղ կառույցի ստեղծման ժամանակացույց առայժմ չկա: «Այդ նախագիծը քննարկումների առարկա կդառնա հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի առաջիիկա նիստում՚, - ասել է Սոկոլովը:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադինմիր Պուտինը ստորագրել էին համաձայնագիր տվյալ հիմնադրամի ստեղծման շուրջ, որը պետք է նվազեցնի երկրում պետական կառավարման հատվածի կոնսոլիդացված բյուջեի բեռը: Հիմնադրամը կոչված է բարձրացնելու երկրի տնտեսության մրցունակությունը` օտար պետությունների, միջազգային կազմակերպությունների և զարգացման բանկերի միջոցների ներգրավմամբ: Ենթադրվում է, որ հիմնադրամի միջոցներից կֆինանսավորվեն այնպիսի ճյույղեր, ինչպես գյուղատնտեսությունը, արդյունաբերական արտադրությունը, տրանսպորտային-լոգիստիկ ենթակառույցը և բարձր տեխնոլոգիաները: Հիմնադրամի գործունեությունը կնպաստի առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացմանը ԵԱՏՄ շրջանակում:
Ավելի վաղ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն
ԱրմԻնֆո-ին հաղորդել էր, որ ստեղծվող հիմանդրամի կանոնադրական կապիտալը կակզմի 100 մլն դոլար` 50-ական մլն դոլար յուրաքանչյուր կողմից: