Արմինֆո. Ռուսաստանի մաքսայինները Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ համատեղ գտնել են թուրքական լոլիկի վերաարտահանումը դեպի Ռուսաստան կանխելու արդյունավետ միջոց: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը: Ըստ նրա, անցյալ տարվանից ակտուալ էր ծագման երկրի որոշման խնդիրը, որը հաջողվեց լուիծել: Ինչպես բացատրել է մաքսայինի ներկայացուցիչը, ստեղծվել են միջգերատեսչական աշխատանքային խմբեր, ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանական գործընկերների հետ: «Նրանց խնդիրն է ստեղծել ապրանքների թափանցիկ շղթաներ», - ասել է նա:
Ռոսպոտրեբնադզորի, Ռոսսելխոզնադզորի ներկայացուցիչները, որոնք ներառված են այդ աշխատանքային խմբերում, հաճախում են Հայաստանիև Ադրբեջանի ընկերություններ, որոնք զբաղվում են դեպի Ռուսաստան լոլիկի արտահանումով: «Մենք նայում, թե ինչ արտադրական օբյեկտներ կան այնտեղ, գյուղատնտեսական տարածքներ, որոշում արտադրողականությունը, ինչի արդյունքում ստանում պատկերը, թե ինչ ծավալներ պետք է մատակարարվեն: Ուղեկցող փաստաթղթերի հիման վրա հետագայում կարելի է տեսնել, թե որ տնտեսությունից է գալիս տվյալ բեռը: Եվ մենք տեսնում ենք, որ դա, իրոք, այնտեղ արտադրված ապրանք է», - ասել է Դավիդովը: Այսպիսով, երկիրը, փաստորեն, դեպի Ռուսաստան արտահանել ավելի շատ ապրանք, քան արտադրում է:
Ռուսաստանը Թուրքիայից մի շարք ապրանքների գծով սահմանել էր էմբարգո, որը հետագայում մասնակիորեն վերացվեց, բայց թուրքական լոլիկի նկատմամբ մինչ օրս գործում է: Ռուսական իշխանությունները բազմիցս նշել են, որ Թուրքիայից լոլիկները շարունակում են անօրինական ճանապարհով մուտք գործել Ռուսաստան, հարևան երկրներից վերաարտահանման միջոցով: Մասնավորապես, Ռոսսելխոզնադզորը մտահոգություն էր հայտնել դեպի Ռուսաստան մատակարարվող լոլիկ զգալի աճի առնչոթյամբ Բելոռուսից, Հայաստանից և Ադրբեջանից: Բայց այդ երկրների իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: