Արմինֆո. 2018-ին կշարունակվի Հայաստանի և Վրաստանի միջև սահմանային կամրջի շինարարությունը: Այս մասին հոկտեմբերի 31-ին Հայաստանի 2018 թվականի պետբյուջեի խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, նախագծի իրականացմանը հաջորդ տարի նախատեսվում է բյուջեից հատկացնել $ 2.3 մլն. (1,3 մլրդ դրամ): Նախարարի խոսքերով, ամբողջ ծրագիրը գնահատվում է 3,4 մլրդ դրամ: 2018-ին լիովին կավարտվեն նախագծային աշխատանքները և կամրջի կառուցման աշխատանքների 20% -ը: Նոր կամուրջը կփոխարինի հին կամրջին Բագրատաշեն-Սադախլո անցակետում և կլինի ավել լայն ու ընդարձակ:
Նշենք, որ գոյություն ունեցող կամուրջը Դեբեդ գետի վրա կառուցվել է 1960 թվականներին: Կամրջի կառուցման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում, ՎԶԵԲ 10.3 մլն.եվրո ծավալի միջոցներով, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ: Հայաստանի և Վրաստանի միջև համապատասխան համաձայնագիրն ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերի 24-ին:
RUB | 4.88 | 0.05 |
USD | 379.99 | 0.57 |
EUR | 441.32 | -0.14 |
GBP | 509.41 | 0.23 |
CAD | 273.53 | 0.59 |
JPY | 24.03 | 0.09 |
CNY | 54.52 | 0.06 |
CHF | 474.04 | 0.06 |

