Արմինֆո. Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 9.7%, մինչև 24289 տոննա, նախորդ տարվա 0.4% անկման փոխարեն:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, միայն սեպտեմբերին ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը նվազել է 25.5%, մինչև 2458 տոննա:
Ալյումինի գլանվածքի արտադրության ծավալը կազմել է 541 տոննա, տարեկան զգալի աճով, նախորդ տարվա 70.9% անկման փոխարեն, որից միայն սեպտեմբերին`93 տոննա:
Հիշեցնենք, որ 2016 թվականին ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը նվազել էր 2.1%, մինչև 29011 տոննա, 2015-ի 1.4% աճի համեմատ: Ալյումինի գլանվածքի արտադրությունը 2016 թվականին կրճատվել է 47.7%, մինչեւ 5.6 տոննա, 2015-ի 45.7% անկման փոխարեն: