Արմինֆո. Արդշինբանկը բարելավել է կանխիկով սպառողական վարկերի տրամադրման պայմանները` էականորեն նվազեցնելով տարեկան տոկոսադրույքը: Համաձայն նոր պայմանների, վարկերը տրամադրվում են մինչև 120 ամիս մարման ժամկետով, տարեկան տոկոսադրույքը սկսում է 20%-ից, իսկ վարկի առավելագույն գումարը 1.600.000 ՀՀ դրամ է: Վարկը տրամադրվում է ցանկացած նպատակի համար, առանց գրավի կամ երրորդ անձանց երաշխավորության պահանջի:
«Արդշինբանկը մշտապես աշխատում է վարկերն առավել հասանելի դարձնելու և մատուցվող ծառայությունների ցանկն ընդլայնելու ուղղությամբ: Բարելավված պայմանների շնորհիվ Բանկի սպառողական վարկերը հասանելի են դարձել ավելի մեծ թվով հաճախորդների: Պարզեցվել են դրամական միջոցների տրամադրման գործընթացը, էականորեն կրճատվել է վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամանակահատվածը. այժմ վարկը տրամադրվում է տեղում հաշված րոպեների ընթացքում: Չի պահանջվում նաև եկամուտը հավաստող փաստաթուղթ»,- նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Կանխիկով սպառողական վարկ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկցած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ:
Նշենք նաև, որ մինչև 12 ամիս ժամկետով վարկերի դեպքում վարկառուից չի պահանջվում «Դժբախտ պատահարից» ապահովագրություն:
Կանխիկով սպառողական վարկերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով պաշտոնական կայք հետևյալ հղմամբ՝ goo.gl/H4nT5K, զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:
***
Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
![]() | 7.46 | -0.29 |
![]() | 407.95 | 0.74 |
![]() | 426.35 | 2.81 |
![]() | 491.82 | -0.99 |
![]() | 315.78 | 0.60 |
![]() | 30.14 | 0.28 |
![]() | 61.01 | 0.34 |
![]() | 424.64 | 0.06 |