Երեթշաբթի, 7 Նոյեմբերի 2017 16:31
Տաթևիկ Շահունյան

ԱԶԲ աշխատում է «2019-2023թթ. Հայաստանի գործընկերության ռազմավարության» մշակման ուղղությամբ

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ողջունելով հյուրին Հայաստանում՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԱԶԲ-ի առաքելությունը և դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում՝ ընդգծելով, որ երկրի համար կայուն գործընկեր դարձած բանկի հետ համագործակցության անցած տասներկու տարիների ընթացքում Հայաստանում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք ներառել են թե´ հանրային և թե´ մասնավոր հատվածները: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հաստատված արդյունավետ համագործակցությունը կշարունակվի:

ԱԶԲ փոխնախագահը հանդիպման սկզբում ջերմությամբ է հիշել Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Նյու Յորքի ներդրումային համաժողովի շրջանակներում ունեցած հանդիպումը և իր հերթին գոհունակությամբ փաստել, որ բանկի հետ Հայաստանի համագործակցությունը նկատելի առաջընթաց է արձանագրել: Վենկայ Ժանգը նշել է Հայաստանի տնտեսության համար կարևոր մի շարք ոլորտներում իրականացված շուրջ երեք տասնյակ խոշոր ծրագրերը, որոնք միտված են եղել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանը, բարեփոխումներին, հանրային կառավարման որակի բարձրացմանը, պետություն-մասնավոր հատված փոխգործակցության խթանմանը, իրենց ազդեցությունն են ունեցել տնտեսության զարգացման գործում:

ԱԶԲ փոխնախագահը տեղեկացրել է, որ բանկն այժմ աշխատում է «2019-2023թթ. Հայաստանի գործընկերության ռազմավարության» մշակման ուղղությամբ, որը կներառի միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրեր: Այդ համատեքստում Վենկայ Ժանգը հանրապետության նախագահից հետաքրքրվել է Հայաստանի տնտեսության այն առաջնահերթություններով, որոնք կարող են դրվել նոր ռազմավարության հիմքում և դառնալ առաջիկա տարիների համագործակցության ծրագրեր: ԱԶԲ փոխնախագահն ընդգծել է, որ բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանին ոչ միայն ազգային ծրագրերի իրականացման գործում, այլ նաև տարածաշրջանային համագործակցության խթանմանը միտված աշխատանքներում: 


Նախագահը խնդրել է նոր ռազմավարության մշակման ընթացքում ուշադրություն դարձնել հատկապես ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին, քանի որ իր համոզմամբ, դրանք զգալիորեն կնպաստեն տնտեսության մրցունակության բարձրացմանը: Հանրապետության նախագահի կարծիքով՝ առանց զարգացած ենթակառուցվածքների, անհնար է ունենալ մրցունակ տնտեսություն: Սերժ Սարգսյանը Հայաստանի համար հաջորդ առաջնահերթությունը համարել է բարեփոխումների հետևողական շարունակումը կարևորագույն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են, օրինակ, սոցիալական, ֆինանսական, գործարար միջավայրի բարելավման, քաղաքային տրանսպորտի ոլորտում բարեփոխումների, տնտեսության թվայնացման և այլն: 

ԱԶԲ փոխնախագահ Վենկայ Ժանգը վստահեցրել է, որ բանկը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից առանցքային կարևորություն ունեցող ծրագրերին, այդ թվում՝ տնտեսության թվայնացմանը: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.02.2020
RUB7.280.00
USD478.490.10
EUR523.132.21
GBP617.20-2.08
CAD359.20-0.41
JPY43.420.05
CNY68.15-0.07
CHF492.171.11



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000