Արմինֆո.
Ռուսական «Սիլովիե մաշինի» ընկերությունն արդեն բեռնել և ուղարկել է Հայկական ԱԷԿ-ի համար առաջին տուրբոագեներատորը: Սարքավորումը ներառում է նաև օժանդակ համակարգեր, տեխնոլոգիական հսկողության համակարգեր և այլն: Այս մասին նոյեմբերի 8-ին տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի, սարքավորումները կբերվի ծովով, մինչև Փոթի նավահանգիստ, որտեղից այն կընթանա է ցամաքային տրանսպորտեվ, մինչև ՀԱԷԿ: Ըստ 2016-ի դեկտեմբերին ստորագրված պայմանագրի, ռուսասաստանյան ընկերությունը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար պետք է պատրաստի և մատակարարի երկու համալիր տուրբոգեներատոր, 236 ՄՎՏ նոմինալ հզորությամբ: Աշխատանքի շրջանակը ներառում է նաև սարքավորումների հիմնական տեղադրումը և վերահսկումը:
Նոր ագրեգատները կփոխարինեն հներին, որոնք պատրաստված են դեռ 1970-ականների վերջին, «Էլեկտրասիլա» ընկերությունում, առանց հիմքի որևէ փոփոխությունների: Դրանք պետք է փոխարինվեն օժանդակ համակարգերով, ինչը կազմում է նախագծի առանձնահատկություններից մեկը: Նախատեսվում է, որ սարքավորումների շահագործումը նախատեսված է 2018 – 2019 թվականներին:
Հայկական ատոմակայանը բաղկացած է երկու բլոկից, խորհրդային (ռուսական) ԲԲԷՌ ռեակտորներով: Առաջին բլոկը գործարկվեց 1976-ին, երկրորդը`1980-ին: 1989-ի մարտին, Սպիտակի երկրաշարժից հետո կանգնեցվեց կայանի աշխատանքը: 1995-ի նոյեմբերին վերագործարկվեց ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը: 2014-ի մարտին Հայաստանի կառավարությունը որոշեց երկարաձգել երկրորդ էներգաբլոկի գործողության ժամկետը 10 տարով, մինչև 2026 թվականը: Ծրագիրը համակարգվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի «Ռուսատոմ» ծառայության դուստր ձեռնարկության կողմից: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2019 թվականին: Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը 270 մլն դոլարով պետական արտահանման վարկ է տրամադրել Հայաստանին, ինչրպես նաև այդ նպատակով 30 մլն դոլարի դրամաշնորհ: 2015-ի մարտին ծրագիրն իրականացնելու նպատակով ստեղծվել է Համատեղ համակարգող հանձնաժողով: Մինչ այժմ տեղի է ունեցել այն Հանձնաժողովի 5 նիստ: