Արմինֆո. «Կոռուպցիան փախչող գազան չէ, որին կարելի է բռնել և սպանել», - հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը, խոսելով գերատեսչությունում կոռուպցիոն երևույթների վերացման մասին:
Այնուամենայնիվ, ինչպես հավաստիացրել է Հովհաննես Սահակյանը, ինքը վճռական է տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Ինչպես տեղեկացնում է ծառայության պետը, 51 ծառայության բաժանումքների այցելությունների, ինչպես նաև կենտրոնական գրասենյակի աշխատակիցների հետ հանդիպումների արդյունքում, ձեռք է բերվել բանավոր համաձայնություն, որ իրենք կաշխատեն բացառապես արդարության, ազնվության և անաչառության սկզբունքների հիման վրա: Հովհաննես Սահակյանը նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփել է իր 100-օրյա աշխատանքը արդյունքները:
Խոսելով թվային ցուցանիշների մասին, կապված գերատեսչության գործունեության հետ, Սահակյանը նշել է, որ մինչ օրս Հայաստանում գրանցվել է 524 485 կենսաթոշակառու, որից 460485-ը կենսաթոշակ է ստանում ըստ աշխատանքային ստաժի, իսկ 64 հազարն ստանում է ապահովագրական կենսաթոշակ: 2018 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների էլեկտրոնային համակարգը հասանելի կդառնա նաև Հայաստանի ուժային կառույցների աշխատակիցների համար: Էլեկտրոնային տվյալների բազայում արդեն ընդգրկվել է 28 հազար 111 գործ: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Հովհաննես Սահակյանը, ինքը համաձայն է, կենսաթոշակի չափը չի համապատասխանում Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղին: «16 հազար դրաամանոց ծերության կենսաթոշակը չի կարող լինել բավարար և համահունչ չէ նվազագույն սպառողական զամբյուղի հետ, ինչպես նաև նվազագույն պարենային զամբյուղին Հայաստանում», - ասել է նա, հույս հայտնելով, որ առաջիկա մի քանի տարիներին ինքը կկարողանա հայտարարել կենսաթոշակների և նպաստների չափերի աճի մասին:
Խոսելով իրականացվող բարեփոխումների մասին, Սահակյանը նշել է, որ նորամուծություն է հանդիսանում ԶԱԳՍ-ի հետ իրականացվող համատեղ ծրագիրը, որի շրջանակներում քաղաքացիներն առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կարող են առցանց ռեժիմով դիմել և ձևակերպել երեխայի խնամքի նպաստը: Հունվարի 1-ից հանրապետությունում գրանցված 34 հազար 786 նորածինների մոտ 21 հազար 520 ՀՀ քաղաքացիների համար արդեն առցանց ռեժիմով ձևակերպել են միանվագ նպաստի ստացումը: Ընդհանուր առմամբ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ է նշանակվել 34.780 քաղաքացիների համար, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար - 8.327 անձանց, մայրության նպաստ - 22.999 քաղաքացիների համար: Ներկայումս գերատեսչությունն աշխատում է նման էլեկտրոնային համակարգ ներդնել նաև երրորդ և հաջորդ երեխաների համար: Բացի այդ, նման հնարավորություններ են նախատեսվում նաև հուղարկավորության նպաստների դիմումների ձևակերպման համար: