Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2017 19:46

Հայաստանում Beeline-ին փոխանցվեց Արգենտինայում տրված մրցանակը

Հայաստանում Beeline-ին փոխանցվեց Արգենտինայում տրված մրցանակը

Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր հանդիպել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկին և Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին և հանձնել է նրանց «Արևելյան Եվրոպա տարածաշրջանի առաջատար ընկերություն» մրցանակը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, այդ պարգևն ընկերությանը տրվել էր Բուենոս Այրեսում՝ հոկտեմբերի 9-21-ին տեղի ունեցող Հեռահաղորդակցման զարգացման համաշխարհային համաժողովի շրջանակում կայացած տարածաշրջանային առաջատար ընկերությունների մրցանակաբաշխությանը։ 

«Ուրախ ենք, որ հայկական ընկերությունը նման բարձր մրցանակի է արժանացել, և, իհարկե, այն պարտավորեցնում է, որ օպերատորն էլ ավելի մեծ ջանքեր գործադրի զարգանալու և բաժանորդներին առավել որակյալ ծառայություններ տրամադրելու համար»,- շնորհավորելով ընկերությանը մրցանակի կապակցությամբ` նշեց նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Շատ հաճելի է մրցանակ ստանալ նման հեղինակավոր միջազգային կազմակերպությունից, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ մեզ համար սա բացարձակ անակնկալ էր։ Սա նշանակում է, որ այս գնահատականն իսկապես օբյեկտիվ է, և մենք կարող ենք հպարտ լինել նման արդյունքներով։ Իհարկե, լինելով միջազգային խմբի մի մաս՝ մենք աշխատում ենք միջազգային ստանդարտներով, և ըստ ամենայնի, մեզ դա հաջողվում է»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ՎԵՈՆ» ընկերությունների խմբի ներկայության շուկաների կեսից շատը գտնվում է Եվրասիա տարածաշրջանում, որտեղ մենք արդեն վաղուց երկարատև ներդումներ ենք իրականացնում ու մեր ծառայություններից օգտվում են միլիոնավոր բաժանորդներ։ Մեզ համար սկզբունքային է առաջադեմ տեխնոլոգիաների ներդրումը մեր ներկայության բոլոր երկրներում։ Այս մոտեցումն իր արդյունքներն է բերում, և Հեռահաղորդակցության միջազգային միության պես հեղինակավոր միջազգային կազմակերպության բարձր գնահատականը վկայում է այն մասին, որ այդ մոտեցումից շահում են և՛ մեր բաժանորդները, և՛ հեռահաղորդակցության ոլորտը», - նշեց  «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը։

Նշենք, որ Բուենոս Այրեսում արարողության ժամանակ մրցանակը ստացել էր Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը: ՀՀ ԱԳՆ-ի միջնորդությամբ պարգևը տեղափոխվել է Հայաստան։

Նշենք, որ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.02.2020
RUB7.280.00
USD478.490.10
EUR523.132.21
GBP617.20-2.08
CAD359.20-0.41
JPY43.420.05
CNY68.15-0.07
CHF492.171.11



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000