Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրեն Համիդ Ռեզա Արաղիին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ վարչապետի՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել հայ-իրանական տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:
Կարեն Կարապետյանը և Համիդ Ռեզա Արաղին կարևորել են էներգետիկ ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը, արտահանող և ներմուծող համատեղ ընկերության ստեղծումը: Վարչապետը նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանից Իրան արտահանումն աճել է 9 տոկոսով և ավելացրել, որ այդ ցուցանիշը մեծացնելու համար առկա է լուրջ ներուժ: Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ վերը նշված բոլոր ծրագրերը նոր թափ կհաղորդեն առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի և Իրանի միջև առևտրի շրջանառությունն աճել է 10%, մինչև 197.5 մլն դոլար: Միևնույն ժամանակ, արտահանումն աճել է 9%, կազմելով 62.9 մլն դոլար, իսկ ներկրումը` 10.4%, կազմելով 134.6 մլն դոլար:
![]() | 4.36 | 0.03 |
![]() | 396.51 | 0.09 |
![]() | 414.95 | 1.96 |
![]() | 498.65 | 3.36 |
![]() | 279.55 | 2.12 |
![]() | 25.99 | 0.21 |
![]() | 54.57 | 0.22 |
![]() | 439.64 | 2.48 |