Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2017 13:35
Նաիրա Բադալյան

2017 թվականին Հայաստանը 871 մլն դոլարով կավելացնի պատքային բեռը. 2020 թվականին պետական պարտքի սպասարկման համար կպահանջվի 1,37 մլրդ դոլար

2017 թվականին Հայաստանը 871 մլն դոլարով կավելացնի պատքային բեռը. 2020 թվականին պետական պարտքի սպասարկման համար կպահանջվի 1,37 մլրդ դոլար

Արմինֆո. Մինչև տարեվերջ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կավելանա մինչև 6,813 մլրդ դոլար կամ ՀՆԱ 60,3%` 5,942 մլրդ դոլարով (2016 թվականի արդյունքներով)` 2017 թ. բյուջեում ամրագրված 6,512 մլրդ դոլարի կամ ՀՆԱ 57,3%-ի փոխարեն: Այդպիսով, մեկ տարում պարտքային բեռն ավելացնելով 871 մլն դոլարով, Հայաստանը կուտակել է 301 մլն ավելի` քան նախատեսվում էր: Միևնույն ժամանակ, այսօրվա դրությամբ ձևավորված պետական պարտքի սպասարկման համար 2020 թվականին կպահանջվի 1,37 մլրդ դոլար գումար: Թե ինչով է պայմանավորված նախատեսված ցուցանիշի գերազանցումը, և ինչ նպատակների են ուղղորդվել վարկային միջոցները, ԱրմԻնֆո-ին պարզաբանել են Հայաստանի ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչությունում:

Մասնավորապես, 2017 թվականի բյուջեում պետական պարտքի գծով փաստաթղթի հեղինակներն արձանագրել էին 6,512 մլրդ դոլար կամ ՀՆԱ 57,3%:  Սակայն տարեվերջին Հայաստանի ընդհանուր պետական պարտքը, 2018 թվականի բյուջեի ուղերձի համաձայն, կավելանա մինչև կանխատեսված 6,813 մլրդ դոլար և կկազմի ՀՆԱ 60,3%: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլխավոր ֆինանսական փաստաթղթում ԿԲ պարտքն ամրագրված էր 617 մլն դոլարի կամ ՀՆԱ 5,4%-ի մակարդակում, սակայն ըստ սրբագրված տվյալների, մինչև տարեվերիջ այն կկազմի 580 մլն դոլար կամ ՀՆԱ 5,1%, և  տարբերությունը, փաստորեն, «կփոխհատուցվի՚ կառավարույթյան կողմից, որը կուտակել է ոչ թե 301 մլն դոլարի, այլ 338 մլն դոլարի պարտքեր:

Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի ասելով, կանխատեսման գերազանցումը գլխավորապես պայմանավորված է բյուջետային աջակցության շրջանակում նախատեսված մակարդակից ավելի միջոցների ներգրավմամբ, ինչպես նաև Ծրագրերի իրագործման բյուրոյի կողմից մի շարք ծրագրերի աշխատանքների գերակատարմամբ: Բյուջետային աջակցության շրջանակում, ինչպես նշել է նախարարության ներկայացուցիչը, Հասյաստանը 90 մլն դոլարով ավելի միջոցներ կներգրավի, քան ամրագրված էր ընթացիկ տարվա հաստատված բյուջեում: Մասնավորապես, վերջերս կառավարությունն ստորագրել է KFW 80 մլն եվրո վարկային համաձայնագիր, որն ակնկալվում է ստանալ երկու տրանշով` 40 մլն եվրո կամ 47 մլն դոլար 2017 թվականին և նույնքան էլ 2018 թվականին: Մինչև տարվերջ  բյուջետային աջակցության շրջանակում ևս 40 մլն դոլար ակնկալվում է  Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ):

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդել է պետական պարտքի կառավարման վարչության պետի տեղակալ, հաշվառման և սպասարկման բաժնի պետ Արտակ Մարությանը, Ծրագրերի իրագործման բյուրոյի ծրագրերի գծով կառավարությունն ավելացերլ է ֆինանսավորումը` ընթացիկ տարվա համար նախանշված ծրագրերի գերակատարման առնչությամբ: Ինչպես նշել է փորձագետը, անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն փաստը, որ հաջորդ տարվա բյուջեն կազմելիս փաստաթղթի հեղինակները, օրենքի տառին համաձայն, դրանում տրաբեր ծրագրերի ծախսերն արձանագրել են այն պահի դրությամբ գործող փոխարժեքով և գնային իրողություններին համապատասխան: Իսկ իրականում, արտարժույթի փոխարժեքի տատանումների, համապաատսխան հումքի գների աճի և այլ գործոնների պատճառով նախանշված ծրագրերի իրագործման համար կպահանջվեն ավելի շատ ծախսեր, քան նախատեսվում էր: Արդյունքում` բյուջեի ծախսերն աճում են, և կառավարությունն ստիպված սրբագրումներ է կատարում ծախսային հոդվածներում` դրանով իսկ վերաբաշխելով միջոցները կամ ավելացնելով դեֆիցիտը:

Բացի այդ, Մարությանի ասելով, մինչև տարեվերջ պետական պարտքի ակնկալվող ցուցանիշի շուրջ 95 մլն դոլարով գերազանցումը ձևավորվում է  արժույթի փոխարժեքի կանխատեսումում տարբերության հետանքով: Բացի այդ, Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգերի շինարարության ծրագիրը  կպահանջի 22,2 մլն դոլարով ավելի: Նախնական բյուջեի նկատմամբ ծախսերի գերազանցում է արձանագրվել նաև ճանապարհաշինության տարբեր ծրագրերի գծով: Օրինակ, 77 մլն դոլարով ավելի է պահանջվել Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 ավտոճանապարհի տեղամասի, ինչպես նաև Արգավանդ-Շիրակ ճանապարհի շինարարական աշխատանքների համար` «Կայուն քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի՚ շրջանակում:

Թե որքան կգերազանցի պետական պարտքի մակարդակկը 2018 թվականի արդյունքներով` այս փուլում ոչ ոք չի կարող կանխատեսել, անգամ` ոլորտի համար պատասխանատուները: Միևնույն ժամանակ, հաջորդ տարվա բյուջեի ուղերձի համաձայն, պետական պարտքը կավելանա 396 մլն դոլարով` միննչև 7,209 մլրդ դոլար:

2016 թվականին կառավարության պետական պարտքի սպասարկման` տոկոսադրույքներով մարումների և վարկերի հիմնական գումարով, պետական պարտատոմսերով և այլ ֆինանսական գործիքներով ուղղորդվել է 546,5 մլն դոլար, ապա ընթացիկ տարում կառավարությունը կծախսի 586 մլն դոլար (1 ԱՄՆ դոլարը 475,36 դրամ հաշվարկով): 2018-2020 թթ. պետական պարտքի ռազմավարության համաձայն, 2018 թվականին պարտքի սպասարկման համար նախատեսվում է հատկացնել 666 մլն դոլար, 2019թ.` 710,7 մլն դոլար, իսկ 2020 թվականին` արդեն 1,37 մլրդ դոլար (1 ԱՄՆ դոլար / 483,83 դրամ հաշվարկային փոխարժեքով):

Ինչպես կարծում են ԱրմԻնֆո-ի վերլուծաբանները, Հայաստանում աճող արտաքին պարտքը և բարձր միգրացիան ավելի ու ավելի են խորացնում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող տեսակարար պարտաքային բեռը` 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ  մինչև 2.1 հազար դոլար, որից 1.7 հազար դոլարը բխում է  արտաքին պարտքից: Տարբեր հաշվարկներով,  մինչև 2017 թվականի ավարտը այդ թիվը կկազմի 2240 դոլար, և դա` միայն հաշվի առնելով երկրի մշտական բնակչության թվի պաշտոնական վիճակագրությունը (2,9 մլն մարդ):

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Փաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչությունՓաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչություն
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին
Ամռան սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է մեկնել ծիրանով բեռնված 1 507 բեռնատարԱմռան սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է մեկնել ծիրանով բեռնված 1 507 բեռնատար
Փորձագետ. Հայաստանի մարզերում տեխնոլոգիական աճն անհնար է առանց բիզնեսի եւ պետության աջակցությանՓորձագետ. Հայաստանի մարզերում տեխնոլոգիական աճն անհնար է առանց բիզնեսի եւ պետության աջակցության
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.9%2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.9%
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
Հայաստանի արդյունաբերական հատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջՀայաստանի արդյունաբերական հատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջ
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3,6 տոկոսովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3,6 տոկոսով
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկերԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
ՊԵԿ-ն առաջարկում է հետաձգել բնապահպանական և ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական տուրքի վճարումը՝  տրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելիսՊԵԿ-ն առաջարկում է հետաձգել բնապահպանական և ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական տուրքի վճարումը՝  տրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելիս
ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատարՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատար
Փորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորություններըՓորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազել
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏ
Էկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսովԷկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսով
ՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասfՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասf
Փաշինյանի մոտ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերըՓաշինյանի մոտ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը
Հայաստանում տարեկան գնաճը հունիսին արագացել է մինչեւ 3,9 տոկոս՝ թանկացող սննդամթերքի եւ ծառայությունների հաշվինՀայաստանում տարեկան գնաճը հունիսին արագացել է մինչեւ 3,9 տոկոս՝ թանկացող սննդամթերքի եւ ծառայությունների հաշվին
Հայկական արտադրանքը դուրս կգա Կիպրոսի և ԱՄՆ շուկաներ. CIBRS-ը հայտարարել է Հայկական արտադրանքը դուրս կգա Կիպրոսի և ԱՄՆ շուկաներ. CIBRS-ը հայտարարել է "Ազգային պահեստ" ծրագրի մեկնարկի մասին
Եվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը ենթակառուցվածքային նախագծերում. նախարարԵվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը ենթակառուցվածքային նախագծերում. նախարար
Հայաստանի խորհրդարանը Հայաստանի խորհրդարանը "կանաչ լույս է վառել" ՀԷՑ-ի ազգայնացման համար
Փաշինյան. սկսած 2022 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունը շուրջ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժինՓաշինյան. սկսած 2022 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունը շուրջ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժին
Աշխարհի խոշորագույն ՏՏ-աքսելերատորներից մեկը՝ ամերիկյան «Plug and Play»-ը, Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացիԱշխարհի խոշորագույն ՏՏ-աքսելերատորներից մեկը՝ ամերիկյան «Plug and Play»-ը, Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացի
Արդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունըԱրդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը
Հայաստանը հերթական անգամ հետաձգում է Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներըՀայաստանը հերթական անգամ հետաձգում է Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետները
Հայաստանը մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
Նախարար. Հայկական կոնյակով բեռնված 62 բեռնատարներ հատել են ՌԴ սահմանըՆախարար. Հայկական կոնյակով բեռնված 62 բեռնատարներ հատել են ՌԴ սահմանը
Հայաստանը սակագնային քվոտա կսահմանի  Իրանից առանձին ապրանքատեսակների  ներմուծման համարՀայաստանը սակագնային քվոտա կսահմանի  Իրանից առանձին ապրանքատեսակների  ներմուծման համար
Նարեկ Կարապետյան. գրեթե բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները բարձրացրել են իրենց ծառայությունների գները՝ բացառությամբ ՀԷՑ-իՆարեկ Կարապետյան. գրեթե բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները բարձրացրել են իրենց ծառայությունների գները՝ բացառությամբ ՀԷՑ-ի
Հայաստանի վարչապետը «Տրաֆիգուրա» ընկերության նախագահի հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունըՀայաստանի վարչապետը «Տրաֆիգուրա» ընկերության նախագահի հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունը
ԱԶԲ-ը Հայաստանին 236 մլն եվրո կտրամադրի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համարԱԶԲ-ը Հայաստանին 236 մլն եվրո կտրամադրի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար
Վասիլիս Մարագոս. ԵՄ-ը պատրաստ է կոնկրետ քայլերով խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետՎասիլիս Մարագոս. ԵՄ-ը պատրաստ է կոնկրետ քայլերով խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետ
Արդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակիցԱրդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակից
Հայաստանի կարգավորիչը հավանություն է տվել Հայաստանի կարգավորիչը հավանություն է տվել "GNC-ALFA"-ի 100% բաժնետոմսերի վաճառքին "Viva Armenia" ՓԲԸ-ին
Միջազգային առևտրի պալատը պատրաստ է օգնել Հայաստանին COP-17-ի անցկացման հարցումՄիջազգային առևտրի պալատը պատրաստ է օգնել Հայաստանին COP-17-ի անցկացման հարցում
Հայաստանից սեւ մետաղների արտահանման արգելքը կերկարաձգվիՀայաստանից սեւ մետաղների արտահանման արգելքը կերկարաձգվի
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումըIDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը
Սեպտեմբերին Հայաստան կայցելեն MONEYVAL-ի փորձագետները՝ գնահատելու փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքըՍեպտեմբերին Հայաստան կայցելեն MONEYVAL-ի փորձագետները՝ գնահատելու փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքը
Հայաստանում կուժեղացվի հսկիչ նշաններով կամ QR կոդերով մակնշված ապրանքների հետագծելիությունըՀայաստանում կուժեղացվի հսկիչ նշաններով կամ QR կոդերով մակնշված ապրանքների հետագծելիությունը
Հայաստանի խորհրդարանը հավանություն է  տալիս ՀԷՑ-ի ազգայնացմանըՀայաստանի խորհրդարանը հավանություն է  տալիս ՀԷՑ-ի ազգայնացմանը
Viva-ի 20 տարին. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի փոփոխություններըViva-ի 20 տարին. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի փոփոխությունները
Եթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ումԵթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ում
Կալասը՝ Երևանում. Տնտեսական դիվերսիֆիկացումը բխում է ձեր իսկ շահերիցԿալասը՝ Երևանում. Տնտեսական դիվերսիֆիկացումը բխում է ձեր իսկ շահերից
ՀՀ ՊԵԿ. գրանցված աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է 5.1%-ովՀՀ ՊԵԿ. գրանցված աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է 5.1%-ով
Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում խոշոր գործարք է նախապատրաստվում. Viva-ն ձեռք կբերի OVIO-ի բաժնետոմսերըՀայաստանի հեռահաղորդակցության շուկայում խոշոր գործարք է նախապատրաստվում. Viva-ն ձեռք կբերի OVIO-ի բաժնետոմսերը
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն էCyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է
ԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համարԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համար
Team Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահըTeam Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահը
Հայաստանի խորհրդարանում քննարկումներ են սկսվել օրենքների շուրջ, որոնց նպատակը Հայաստանի խորհրդարանում քննարկումներ են սկսվել օրենքների շուրջ, որոնց նպատակը "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացումն է
Հայաստանում կարևորում են Դանիայի հետ համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներումՀայաստանում կարևորում են Դանիայի հետ համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում
ԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային ՊլանԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային Պլան
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանըԿոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը
2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 14.2%-ով2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 14.2%-ով
Գազի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխԳազի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխ
Հետազոտություն. Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը մինչև 2027 թվականը կաճի տարեկան  3,9%-ովՀետազոտություն. Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը մինչև 2027 թվականը կաճի տարեկան 3,9%-ով
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և ԷջմիածնումUcom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և Էջմիածնում
Հայաստանում տրանսպորտային Հայաստանում տրանսպորտային "նապաստակներին" կտուգանեն
ՀՀ կառավարությունն իրավունք կստանա հաստատել նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերմանն աջակցության ծրագրերըՀՀ կառավարությունն իրավունք կստանա հաստատել նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերմանն աջակցության ծրագրերը
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո ԶարկոնենՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.07.2025
RUB4.900.02
USD384.190.08
EUR450.580.13
GBP521.65-0.74
CAD281.350.22
JPY26.24-0.17
CNY53.540.00
CHF481.62-0.14