Արմինֆո. Beeline-ը հայտարարում է Շիրակի մարզի Առափի գյուղում ֆիքսված հեռախոսակապի ենթակառուցվածքի արդիականացման մեկնարկի մասին:
Գյուղում կտեղադրվեն ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, որոնց շնորհիվ բնակիչներին հասանելի կլինի նոր որակի ինտերնետ՝ մինչև 10 Մբ/վրկ. արագությամբ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2017 թ․ դեկտեմբերի 20-ը։
«Հայաստանում Beeline-ի համար շատ կարևոր է, որ իր բաժանորդները կարողանան օգտվել որակյալ կապի ծառայություններից ամբողջ երկրի տարածքում։ Այդ իսկ պատճառով մենք հետևողականորեն արդիականացնում ենք մեր ցանցերը ամեն բնակավայրում։ Վստահ եմ, որ Առափի գյուղի բնակիչները մեր մյուս բաժանորդների պես բարձր կգնահատեն արագ ինտերնետն ու որակյալ ձայնային ծառայություններըե, - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ արդիականացումից հետո Առափի գյուղի Beeline-ի բաժանորդների ֆիքսված հեռախոսահամարները կփոխվեն: Յուրաքանչյուր բաժանորդ այդ մասին կտեղեկացվի անհատապես: Բացի այդ, բոլորի համար 6 ամսով միացվելու է հին համարին զանգահարելիս համարի փոփոխության մասին տեղեկացման ավտոմատ ծառայությունը:
![]() | 4.57 | 0.02 |
![]() | 391.74 | -1.00 |
![]() | 426.88 | -0.03 |
![]() | 506.99 | -1.84 |
![]() | 271.72 | -1.55 |
![]() | 26.33 | -0.18 |
![]() | 54.16 | -0.03 |
![]() | 443.14 | -1.84 |