Արմինֆո.Հայաստանը կարևորում է Էներգետիկ Խարտիայում առաջադրված խնդիրները: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` Աշխաբադում Էներգետիկ խարտիայի խրոհրդաժողովի 28-րդ նստաշրջանի հարթակներում:
«Առաջինը` տարանցման հարցն է, երկրորդը` ներդրումների պաշտպանությունը, իսկ երրորդը` էներգախնայողության ոլորտի զարգացումը: Այդ երեք ուղղություններով մենք ակտիվորեն փոխգործակցում ենք Էներգետիկ խարտիայի հետ՚, - ասել է Հարությունյանը: Ընդ որում նա հավելել է, որ Խարտիան մի շարք միջոցառումներ է անցկացրել Երևանում:
Փոխնախարարը նաև հաղորդել է, որ Էներգետիկ խարտիան նախապատրաստել է Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումային միջավայրի գնահատման վերաբերյալ փաստաթուղթ: «Գնահատականը բավականին բարձր է: Հայաստանն առաջին երկրների թվում է, որոնք հայտ են ներկայացրել և մասնակցել այդ գնահատմանը: Մենք բավականին բարձր դիրք ենք զբաղեցնում էներգետիկ ոլորտում: Իսկ ինչ վերաբերում է այդ միջոցառմանը, ապա դա տարեկան խորհրդաժողով է, և մենք, որպես Խարտիայի լիարժեք անդամ, պետք է մասնակցենք դրանց՚, - եզրափակել է Հարությունյանը:
Այսօր Աշխաբադում մեկնարկել է Էներգետիկ խարտիայի 28-րդ նստաշրջանը, որին հավաքվել են մասնակից և դիտորդ երկրների պրոֆիլային նախարարութկունների և գերատեսչությունների, մի շորք միջազգային և տարածաշրջանային կազմակերպութկունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Էներգետիկ խարտիայի խորհրդաժողովի 28-րդ նստաշրջանի աշխատանքը բաղկացած կլինի երկու մասից. կանոնադրական ևւ նախարարական: Համաժողովի օրակարգում են Էներգետիկ խարտիայի գործունեության արդյունքները ընթացիկ տարում, ինչպես նաև հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են դրա աշխատանքի հետագա կատարելագործմանը և համագործակցության զարագցմանը` ապագայի հաստատուն էներգետիկայի ապահովման նպատակով: Հատուկ ուշադրություն կդարձվի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի առաջ քաշած էներգետիկայի ոլորտի միջազգային նախաձեռնությունների գործնական իրագործման թեմային: Համաժողովի շրջանակում նախատեսվում է ճյուղային ցուցահանդես: Էներգետիկ խարտիայի խորհրդաժողովի 28-րդ նստաշրջանի արդյունքում նախատեսվում, է ամփոփիչ փաստաթղթի ընդունում:
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին Թուրքմենստանն ընտրվել է 2017 թվին Էներգետիկ խարտիայի խորհրդաժողովը նախագահող երկիր, իսկ 2016 թվականի դեկտեմբերից Աշխաբադը ձեռնամուխ է եղել աշխատանքին, որը ներառում է նաև նախագահույթյան հայեցակարգի մշակում և հաստատում: Որպես 2017 թվականին նախագահող երկիր, Թուրքմենստանն անհրաժեշտ բոլոր միջոցներն ու գործողությունները կձեռնարկի`պետությունների, միջազգային կառույցների, գործարար շրջանակների և փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետևություններն ու հանձնարարականներն ամփոփելու նպատակով` դրանք խտացված փաստաթղթում շարադրելոը համար, որը կընդունվի Էներգետիկ խարտիայի ամփոփիչ խորհրդաժողովում :