Արմինֆո. Միջազգային գործարար կապերի աջակցության խորհուրդը (ՄԳԿԱԽ), Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետ համատեղ, դեկտեմբերի 9-ին Ծաղկաձորում կազմակերպել էին սեմինար-հանդիպում, որի ընթացքում մասնակիցները քննարկել են նոր Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որն ուժի մեջ պետք է մտնի 2018 թվականից:
«Մենք պարբերաբար անցկացնում ենք այս ձևաչափով հանդիպումներ, որպեսզի լսելի լինեն խոշոր, միջին և փոքր բիզնեսների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների տեսակետները, կապված նոր Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ», - ասել է Միջազգային գործարար կապերի աջակցության խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը:
Մասնավորապես, սեմինարի ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել, կապված ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, եկամտահարկի, շրջանառության հարկի, բնապահպանական հարկի, տրանսպորտի հարկի, արտոնագրի հարկի, ընտանեկան բիզնեսի համակարգի, ստուգումների և հետազոտությունների մասին:
Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտների իրազեկությունը բարձրացնելու համար, հաշվի առնելով նոր հարկային օրենսգրքի բազմաթիվ փոփոխությունները, ՊԵԿ-ը մի շարք հանդիպումներ կանցկացնի խոշոր, միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ Երևանում և Հայաստանի մարզերում: Իրազեկության բարձրացամ աշխատանքները կընդգրկեն Հարկային օրենսգրքի բոլոր ոլորտները`հիմնական դրույթները, առանձին հարկերի կարգավորման կանոնները, վարչական ընթացակարգերը:
![]() | 6.66 | -0.04 |
![]() | 405.91 | -0.18 |
![]() | 417.56 | -2.22 |
![]() | 482.25 | -3.42 |
![]() | 317.71 | -0.42 |
![]() | 30.38 | -0.25 |
![]() | 60.21 | -0.11 |
![]() | 430.45 | -0.96 |