Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2017 14:22
Նաիրա Բադալյան

«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը ներկայացրեց իր գործունեության արդյունքները

«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը ներկայացրեց իր գործունեության արդյունքները

Արմինֆո. 2017 թ. «Սևան» ազգային պարկը ներկայացրել է 5 ներդրումային ծրագրեր, որից 4-ը հավանության է արժանացել, իսկ մեկում կատարվել են փոփոխություններ: Այս մասին է նշված ՊՈԱԿ-ի տարեկան զեկույցում:

 

Ներկայումս այդ ծրագրերը նախագծման փուլում են, իսկ ավարտից հետո կներկայացվեն Կառավարության հաստատմանը: Ներկայումս տարբեր ծրագրերի իրականացման համար ուղղությամբ բանակցություններ են ընթանում 15 ներդրողների հետ: Այս մասին դեկտեմբերի 12-ին կայացած հանդիպմանը հայտնել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, Կարեն Կարապետյանին նախ ներկայացվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքի «Մաստեր պլանի» մշակման մրցույթի արդյունքները: Զեկուցվել է, որ փաստաթուղթը կառավարությանը կներկայացվի մինչ գալիք տարվա մարտ ամիսը: Վարչապետը հանձնարարել է մշակման աշխատանքներում ներգրավել նաև միջազգային փորձագետների:

 

Այնուհետև ներկայացվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից ընթացիկ տարում կատարված աշխա¬տանքները։ Նշվել է, որ «Սևան» ազգային պարկի կողմից ՀՀ առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել 82 հայց՝ անբարեխիղճ հողօգտագործողների պայմանագրերով նախատեսված 65 միլիոն դրամի վարձավճարներ գանձելու պահանջով, որից 42-ում ներառվել են նաև պայմանագրի լուծման պահանջներ։ Ընթացիկ տարում արդեն իսկ լուծվել է 14 պայմանագիր: Ազգային պարկի և իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջև ընդհանուր առմամբ կա կնքված 875 հողօգտագործման պայմանագիր: 875 տնտեսվարողից հողատարածքը շահագործում է 298-ը: Ընթացիկ տարում 260 հողօգտագործողի հետ աղբահեռացման պայմանագրեր են կնքվել, կանոնավոր կերպով աղբահեռացում է իրականացվում: Տարածքի բոլոր տնտեսվարողները ծանուցվել են կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման անհրաժեշտության մասին: Տարածքում, ընդհանուր առմամբ, նախկինից տեղադրված են 7 մաքրման կայան, 2017-ին տեղադրվել են ևս 3-ը։ Պարկի տարածքում իրականացվել են 78.103 հա ջրածածկ տարածքների անտառմաքրման, 8․18 հա անտառտնկման և 38644 հատ կողճաշիվային վերականգնման աշխատանքներ: Վահե Գուլանյանը տեղեկացրել է, որ պարկի տարածքում բավականին մեծ քանակի փշատերև ծառերի բնական վերաճ է արձանագրվել, ինչի համար տարվա ընթացքում իրականացվել են օժանդակող միջոցառումներ, և համապատասխան ֆինանսներ հայթայթելու պարագայում հնարավոր կլինի յուրաքանչյուր տարի նշված վերաճի հաշվին իրականացնել ևս 50 հա բարձրարժեք փշատերև անտառի հիմնում:
 

Ընթացիկ տարում «Սևան» ազգային պարկի» կողմից 5 ներդրումային ծրագիր է ներկայացվել։ ՀՀ ԿԱ քաղաքաշինական պետական կոմիտեի ներկայացուցիչների հետ այցելություն է կատարվել ներդրման տարածքներ, ինչի արդյունքում չորսը հավանության են արժանացել, մեկը ենթարկվել է փոփոխության։ Ներկայումս այդ ծրագրերը գտնվում են նախագծման փուլում, ինչի ավարտից հետո դրանք կներկայացվեն կառավարություն: Ներկայումս բանակցություններ են տարվում ևս 15 ներդրողի հետ՝ տարբեր ծրագրեր կյանքի կոչելու համար: 


Զեկուցվել է, որ «Սևան» ազգային պարկի» կառավարման նոր պլանի կազմման համար առաջնահերթ խնդիրներից է պարկի ու դրան սահմանակից համայնքների միջև սահմանների և խնդրահարույց տարածքների պատկանելության հստակեցումը, ինչի համար ՊՈԱԿ-ը սկսել է իրականացնել ուսումնասիրություններ և չափագրման աշխատանքներ: «Սևան» ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանն ընդգծել է, որ նոր կառավարման պլանի կարևոր մաս կկազմի բիզնեսի խթանումը պարկի տարածքում։ Մասնավորապես, նախատեսվում է զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգստի ձևերի կազմակերպում` լողափնյա հանգիստ, առագաստանավային սպորտ, բատիսկաֆ-էքսկուրսիաներ, ռեկրեացիոն ձկնորսություն, ստորջրյա որս, թռչնադիտարկում, հետիոտն ուղևորություններ, բայքինգ, ձիավարություն, պարագլայդինգ, ագրոտուրիզմ, ձմեռային հանգստի ձևեր և այլն։ Ծրագրեր են իրականացվելու արդյունագործական ձկնորսության և խեցգետնի որսի կազմակերպման, ավազանային, լճակային, ցանցավանդակային ձկնաբուծության զարգացման, ինտենսիվ այգիների և ջերմոցների հիմնման, դեղաբույսերի հավաքման, վերամշակման ու արտադրության, այլընտրանքային էներգիայի ստացման ուղղություններով: Վերոնշյալ տնտեսական գործունեությունների բիզնես պլանները կներկայացվեն «Սևան» ազգային պարկի» զարգացման հայեցակարգի հաստատումից հետո: 


Վարչապետ Կարապետյանը գոհունակություն է հայտնել իրականացված աշխատանքներից և համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել օժանդակել ազգային պարկում վերը նշված ուղղություններով ծրագրերի իրականացմանը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նախատեսվող ծրագրերը կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ակտիվացմանը, զբոսաշրջության ու ազգային պարկի գործունեության զարգացմանը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև գույքագրել ազգային պարկի տարածքում առկա գործող և անգործության մատնված օբյեկտները: 
  

Այս տարվա մարտի 23-ին կառավարության նիստում, Կարեն Կարապետյանը նշել էր, որ Սևանա լիճը և հարակից տարածքները, որոնք կարևոր են ոչ միայն բնապահպանական և սոցիալական առումով, այլ նաև զգալի տնտեսական ներուժ ունեն, մասնավորապես զբոսաշրջության զարգացման առումով: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այսօր այդ տարածքները, որոնք միշտ չէ, որ արդյունավետ են օգտագործվում, հաշվի առնելով Սևանա լճի շուրջ տարածքների հատուկ կարգավիճակը, ինչպես «Սևան» ազգային պարկի կայուն զարգացման ապահովման անհրաժեշտությունը: Ապրիլի 10-ին վարչապետը հայտրարել էր, «Սևան» Ազգային պարկում անօրինականությունները կանխելու համար պետությունը պետք է օգտագործի բոլոր մեխանիզմները: Կարեն Կարապետյանը հանձնարարել էր պարկի զարգացման և շահութաբեր դարձնելու համար ներկայացնել առաջարկներ: «Անհրաժեշտ է խախտումների նկատմամբ կիրառել բոլոր խիստ մեխանիզմները և  ազատվել բոլոր ավելորդ բաներից: Կարևոր է նաև մշակել և կիրառել այդ տարածքների վերականգնման հայեցակարգը`շահույթ ստանալու համար»,-հայտարարել էր Կարեն Կարապետյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսությունը կկայունանա 5,5 տոկոս աճի հետագծի վրաԵԱԶԲ. Հայաստանի տնտեսությունը կկայունանա 5,5 տոկոս աճի հետագծի վրա
Ucom-ի բաժանորդները կարող են օգտվել 5G կապից ավելի քան 40 երկրներումUcom-ի բաժանորդները կարող են օգտվել 5G կապից ավելի քան 40 երկրներում
ADX-ի գլխավոր տնօրեն.  Tabadul-ը տարածաշրջանային կապիտալի հոսքերը վերափոխելու առանցքային գործիք էADX-ի գլխավոր տնօրեն.  Tabadul-ը տարածաշրջանային կապիտալի հոսքերը վերափոխելու առանցքային գործիք է
ԵԱԶԲ. Մերձավոր Արեւելքում սրման ֆոնին ուժեղ արտաքին գնաճամետ ազդեցության ռիսկերը բարձրացնում են Հայաստանի Կենտրոնական բանկի մոնետար քաղաքականության խստացման հավանականությունըԵԱԶԲ. Մերձավոր Արեւելքում սրման ֆոնին ուժեղ արտաքին գնաճամետ ազդեցության ռիսկերը բարձրացնում են Հայաստանի Կենտրոնական բանկի մոնետար քաղաքականության խստացման հավանականությունը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ-ի նախագահը Թբիլիսիում Վրաստանի տարածքով հայկական կոնյակի արտահանմանն առնչվող խնդիրների լուծման ուղիներ են փնտրումՀայաստանի էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ-ի նախագահը Թբիլիսիում Վրաստանի տարածքով հայկական կոնյակի արտահանմանն առնչվող խնդիրների լուծման ուղիներ են փնտրում
Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգինԱմերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին
ՀԾԿՀ ղեկավար. Նոր «ատոմակայանի» էլեկտրաէներգիան ավելի թանկ կլինի, քան՝ ներկայիս ատոմակայանինըՀԾԿՀ ղեկավար. Նոր «ատոմակայանի» էլեկտրաէներգիան ավելի թանկ կլինի, քան՝ ներկայիս ատոմակայանինը
Փաշինյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ քննարկել է ներդրումների ներգրավմանն ու գործարար միջավայրի բարելավմանն առնչվող հարցերՓաշինյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ քննարկել է ներդրումների ներգրավմանն ու գործարար միջավայրի բարելավմանն առնչվող հարցեր
ՊԵԿ-ի աշխատակիցները բացահայտել են էլեկտրոնային ծխախոտների ներմուծման և իրացման փուլերում հարկերից խուսափելու դեպքՊԵԿ-ի աշխատակիցները բացահայտել են էլեկտրոնային ծխախոտների ներմուծման և իրացման փուլերում հարկերից խուսափելու դեպք
Հայաստանից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է Ռուսաստանի մաքսային սահմանըՀայաստանից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է Ռուսաստանի մաքսային սահմանը
Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը մեկնում են ՎրաստանԷկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը մեկնում են Վրաստան
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 16-20-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել է կրճատվելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 16-20-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել է կրճատվել
Գոհար Բարսեղյան. Հայաստանը և Ռուսաստանը միմյանց լրացնում են պարենային անվտանգության առումովԳոհար Բարսեղյան. Հայաստանը և Ռուսաստանը միմյանց լրացնում են պարենային անվտանգության առումով
Մհեր Գրիգորյան. Մենք պետք է ավելի շատ մտածենք լոգիստիկայի և համախմբման մասինՄհեր Գրիգորյան. Մենք պետք է ավելի շատ մտածենք լոգիստիկայի և համախմբման մասին
ՀՀ կառավարությունը ստեղծել է պետական ՓԲԸ՝ ՀՀ կառավարությունը ստեղծել է պետական ՓԲԸ՝ "Այգ-1" արևային էլեկտրակայանի բաժնետոմսերի 15%-ը կառավարելու համար
Հաստատված ծախսերի դեպքում տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն են ստացել ավելի քիչ շրջանառության հարկ վճարելՀաստատված ծախսերի դեպքում տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն են ստացել ավելի քիչ շրջանառության հարկ վճարել
Հայաստանի իշխանությունները լրացուցիչ կֆինանսավորեն ՔՈՎԻԴ-19-ի տարածման կանխարգելմանն ուղղված ԿԶԵՀ-ի դրամաշնորհային ծրագիրըՀայաստանի իշխանությունները լրացուցիչ կֆինանսավորեն ՔՈՎԻԴ-19-ի տարածման կանխարգելմանն ուղղված ԿԶԵՀ-ի դրամաշնորհային ծրագիրը
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը
ՊԵԿ-ը լրացուցիչ ֆինանսավորում կստանա ակցիզային դրոշմանիշերի ձեռք բերման համարՊԵԿ-ը լրացուցիչ ֆինանսավորում կստանա ակցիզային դրոշմանիշերի ձեռք բերման համար
Եղեգնաձորում ևս կհայտնվի Եղեգնաձորում ևս կհայտնվի "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Օվերչուկը չի բացառել Ռուսաստանի համար Հայաստանի երկնքի փակումը՝ վերջինիս եվրաինտեգրման խորացման դեպքումՕվերչուկը չի բացառել Ռուսաստանի համար Հայաստանի երկնքի փակումը՝ վերջինիս եվրաինտեգրման խորացման դեպքում
ՊԵԿ նախկին ղեկավար. Ներգրավված վարկերի դիմաց ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավադրումը պատասխանատու կառավարման օրինակ էՊԵԿ նախկին ղեկավար. Ներգրավված վարկերի դիմաց ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավադրումը պատասխանատու կառավարման օրինակ է
IDBank-ը և Henley & Partners-ը հաջողությամբ անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը ԵրևանումIDBank-ը և Henley & Partners-ը հաջողությամբ անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը Երևանում
Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովըԿայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը
Փաշինյանը չի մեկնի հունիսի 26-27-ը Մինսկում կայանալիք ԵԱՏՄ համաժողովինՓաշինյանը չի մեկնի հունիսի 26-27-ը Մինսկում կայանալիք ԵԱՏՄ համաժողովին
Կառավարող կուսակցության պատգամավոր. Տնտեսական հարցերի հանձնաժողովում Կառավարող կուսակցության պատգամավոր. Տնտեսական հարցերի հանձնաժողովում "Հայաստանի էլեկտրական ցանցերի" ազգայնացման մասին նախագիծ չի շրջանառվում
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր
Փորձագետներ. Հիփոթեքային վարկավորումը Հայաստանում 2025թ. սկզբին հանդարտվել է. պահանջարկը նվազել է եկամտահարկի վերադարձի չեղարկման պատճառովՓորձագետներ. Հիփոթեքային վարկավորումը Հայաստանում 2025թ. սկզբին հանդարտվել է. պահանջարկը նվազել է եկամտահարկի վերադարձի չեղարկման պատճառով
ԱԿԲԱ բանկը 2024թ. շահաբաժինների վճարմանը կուղղի 6.6 մլրդ դրամԱԿԲԱ բանկը 2024թ. շահաբաժինների վճարմանը կուղղի 6.6 մլրդ դրամ
ՊԵԿ-ը հավաստիացնում է. հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել էՊԵԿ-ը հավաստիացնում է. հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է
Ակբա բանկն ամփոփում է տարվա արդյունքները
Էկոնոմիկայի նախարարը՝ կոնյակի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. մենք պատրաստ ենք գնալ միջազգային փորձաքննությանԷկոնոմիկայի նախարարը՝ կոնյակի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. մենք պատրաստ ենք գնալ միջազգային փորձաքննության
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ԱՄՀ պատվիրակության հետԷկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ԱՄՀ պատվիրակության հետ
Գևորգ Պապոյան. Մենք մտադիր ենք զբոսաշրջությունն օգտագործել որպես լուրջ խթան տարածաշրջանային զարգացման, մասնավոր ներդրումների խթանման և որակյալ աշխատատեղերի ստեղծման համարԳևորգ Պապոյան. Մենք մտադիր ենք զբոսաշրջությունն օգտագործել որպես լուրջ խթան տարածաշրջանային զարգացման, մասնավոր ներդրումների խթանման և որակյալ աշխատատեղերի ստեղծման համար
ՀԾԿՀ-ը ՀԷՑ-ին տուգանել է 10 մլն դրամովՀԾԿՀ-ը ՀԷՑ-ին տուգանել է 10 մլն դրամով
Ֆրանսուազ Ժակոբ: COP17-ում Հայաստանը կարող է իրեն դրսևորել որպես զբոսաշրջության և կենսաբազմազանության տարածաշրջանային առաջատարՖրանսուազ Ժակոբ: COP17-ում Հայաստանը կարող է իրեն դրսևորել որպես զբոսաշրջության և կենսաբազմազանության տարածաշրջանային առաջատար
Արդշինբանկը շարունակում է ընդլայնել ժամանակակից մասնաճյուղերի ցանցըԱրդշինբանկը շարունակում է ընդլայնել ժամանակակից մասնաճյուղերի ցանցը
Կանանց աջակցությունն ուժեղացնում է կազմակերպությունները. Կոնվերս Բանկի ներկայացուցիչը մասնակցել է WEP-ի աշխատաժողովինԿանանց աջակցությունն ուժեղացնում է կազմակերպությունները. Կոնվերս Բանկի ներկայացուցիչը մասնակցել է WEP-ի աշխատաժողովին
ՀՀ ԿԲ-ը փորձում է լուծել սահմանամերձ շրջանների բնակիչների խնդիրը, ովքեր չեն կարողանում օգտվել բնակարանների ձեռքբերման ծրագրիցՀՀ ԿԲ-ը փորձում է լուծել սահմանամերձ շրջանների բնակիչների խնդիրը, ովքեր չեն կարողանում օգտվել բնակարանների ձեռքբերման ծրագրից
ԵՏՀ նախարար. 10 տարվա ընթացքում Եվրասիական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը ԵՏՀ նախարար. 10 տարվա ընթացքում Եվրասիական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը 
Հայաստանի ԿԲ ղեկավար. Իրանաիսրայելական հակամարտության գործոնը կարող է հանգեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանՀայաստանի ԿԲ ղեկավար. Իրանաիսրայելական հակամարտության գործոնը կարող է հանգեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման
Փաշինյանն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են համատեղ ծրագրերըՓաշինյանն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են համատեղ ծրագրերը
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է օնլայն փոխանցումների նոր ծառայություն Ռուսաստանի բոլոր բանկերի «Мир» քարտերինՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է օնլայն փոխանցումների նոր ծառայություն Ռուսաստանի բոլոր բանկերի «Мир» քարտերին
Հայաստանում վստահ են ԱՄՀ-ի հետ բազմամյա արդյունավետ համագործակցությունը շարունակելու հարցումՀայաստանում վստահ են ԱՄՀ-ի հետ բազմամյա արդյունավետ համագործակցությունը շարունակելու հարցում
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպքՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք
Ֆինանսների նախարար. 2025 թվականին եւ առաջիկա տարիներին Հայաստանը կընթանա ներքին պարտքի աստիճանական կրճատման ճանապարհով.Ֆինանսների նախարար. 2025 թվականին եւ առաջիկա տարիներին Հայաստանը կընթանա ներքին պարտքի աստիճանական կրճատման ճանապարհով.
Հայաստանն ու Իրաքը մտադիր են մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագիր ստորագրելՀայաստանն ու Իրաքը մտադիր են մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագիր ստորագրել
Հայաստանի Կենտրոնական բանկը հերթական անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 6.75%-ի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկը հերթական անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 6.75%-ի մակարդակում
Հայաստանն ու Գերմանիան ամրապնդում են տարածաշրջանային փոխգործակցությունըՀայաստանն ու Գերմանիան ամրապնդում են տարածաշրջանային փոխգործակցությունը
Արթուր Խաչատրյանը հանդիպել է ԱՄՀ ներկայացուցիչների հետ և ներկայացրել երկրի տնտեսության իրավիճակին առնչվող մտահոգություններըԱրթուր Խաչատրյանը հանդիպել է ԱՄՀ ներկայացուցիչների հետ և ներկայացրել երկրի տնտեսության իրավիճակին առնչվող մտահոգությունները
Կոնվերս Բանկը համագործակցում է IFC-ի հետ առևտրի ֆինանսավորման կարողությունների հզորացման նպատակովԿոնվերս Բանկը համագործակցում է IFC-ի հետ առևտրի ֆինանսավորման կարողությունների հզորացման նպատակով
«Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգված է Հայաստանի ծաղկի արտադրանքում կարանտինային միջոցառումների պարբերական խախտումների առնչությամբ«Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգված է Հայաստանի ծաղկի արտադրանքում կարանտինային միջոցառումների պարբերական խախտումների առնչությամբ
Ամերիաբանկը միանում է HIF Yerevan 2025-ին՝ խթանելու հյուրընկալության ոլորտում ներդրումները ՀայաստանումԱմերիաբանկը միանում է HIF Yerevan 2025-ին՝ խթանելու հյուրընկալության ոլորտում ներդրումները Հայաստանում
«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը
Արդյոք 2026-28թթ. Հայաստանում կենսաթոշակներն ու աշխատավարձերը կբարձրանանԱրդյոք 2026-28թթ. Հայաստանում կենսաթոշակներն ու աշխատավարձերը կբարձրանան
Վարդենիսում շվեյցարական SIGMA ծրագրով հացահատիկի և հատիկաընդեղենի մաքրման կայան է ստեղծվելՎարդենիսում շվեյցարական SIGMA ծրագրով հացահատիկի և հատիկաընդեղենի մաքրման կայան է ստեղծվել
Հայաստանը չի նախատեսում 6 անգամ մուտք գործել եվրապարտատոմսերի շուկա 2025 և 2026 թվականներինՀայաստանը չի նախատեսում 6 անգամ մուտք գործել եվրապարտատոմսերի շուկա 2025 և 2026 թվականներին
Ամենաբացասական սցենարը տնտեսական աճի մինչև 1.3% դանդաղումն է՝ 2025 թ.  5.1%-ի փոխարեն. ֆինանսների նախարարը՝ Իրան-Իսրայել հակամարտության հնարավոր ազդեցության մասինԱմենաբացասական սցենարը տնտեսական աճի մինչև 1.3% դանդաղումն է՝ 2025 թ.  5.1%-ի փոխարեն. ֆինանսների նախարարը՝ Իրան-Իսրայել հակամարտության հնարավոր ազդեցության մասին
Իրանաիսրայելական հակամարտությունը խնդիրներ է ստեղծել հայ բեռնափոխադրողների համար. մի մասը մնացել է Բենդեր Աբբաս նավահանգստում, մի մասը՝ երկրի ճանապարհներինԻրանաիսրայելական հակամարտությունը խնդիրներ է ստեղծել հայ բեռնափոխադրողների համար. մի մասը մնացել է Բենդեր Աբբաս նավահանգստում, մի մասը՝ երկրի ճանապարհներին
Մինչև 2030 թվականը Հայաստանը նախատեսում է բյուջեի պակասուրդը կրճատել մինչև 1%. ֆինանսների նախարարՄինչև 2030 թվականը Հայաստանը նախատեսում է բյուջեի պակասուրդը կրճատել մինչև 1%. ֆինանսների նախարար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
24.06.2025
RUB4.930.00
USD385.62-0.46
EUR447.284.68
GBP524.838.29
CAD281.131.14
JPY26.580.49
CNY53.760.05
CHF476.074.38