Արմինֆո. «Մեղրի՚ ազատ տնտեսական գոտին Եվրամիության և ԵԱՏՄ հետ Իրանի հարաբերությունների հաստատման բավականին լուրջ հեռանկարային հարթակ է: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Դեկտեմբերի 15-ին տրվել է «Մեղրի» 100% պետական ազատ տնտեսական գոտու մեկնարկը: Դրանով նշանավորվում է երկու նախանշված փուլերից մեկի ավարտը: Խոսքը գնում է մոտ 2 հա տարածքի մասին, որը գտնվում է Մեղրիի անցակետի մոտակայքում: Մեղրիի ԱՏԳ-ն այս առաջին փուլում ունի իր գործունեության համար անհրաժեշտ նվազագույն ենթակառուցվածքները:
«Նման հետևության կարելի է հանգել` ելնելով ԵԱՏՄ հետ Իրանի հարաբերությունների վերջին իմպուլսներից: Իսկ, հաշվի առնելով Հայաստանի և ԵՄ միջև վերջերս ստորագրված համաձայնագիրը, որոշակի հորիզոններ և հեռանկարներ են բացվում նաև ԵՄ հետ Իրանի հարաբերություններում: Հետևաբար, Հայաստանի համար «Մեղրի՚ ԱՏԳ-ն էական կարևորություն ունի, հատկապես` տնտեսական առումով՚, - նշել է նա:
Իրանագետը Մեղրիի ազատ տնտեսական գոտու որակյալ գործարկումը գնահատում է որպես հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու երկու հարևան երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի ավելացմանը նպաստող քայլ: Այդ նախաձեռնության հեռանկարները փորձագետը պայմանավորում է ԱՏԳ հնարավորությունների լիարժեք և արդյունավետ օգտագործման ուղղությամբ Երևանի և Թեհրանի ջանքերի ինտենսիվության աստիճանով:
![]() | 7.21 | 0.14 |
![]() | 454.99 | -0.95 |
![]() | 474.78 | 1.10 |
![]() | 558.18 | 1.89 |
![]() | 352.10 | 1.38 |
![]() | 35.18 | -0.17 |
![]() | 67.04 | -0.11 |
![]() | 453.27 | -2.85 |