Արմինֆո. Հայաստանը պետք է ավելացնի տնտեսական աճի տեմպերը, որպեսզի երիտասարդներն իրենց ապագան տեսնեն այս երկրում: Այս մասին դեկտեմբերի 15-ին հայտարարել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պիտեր Սվիտալսկին, Եվրոպական բիզնես ասոցիացիայի 2-րդ գագաթաժողովի շրջանակներում, Հայաստանում:
Ըստ դիվանագետի, ԵԲԱ-ն երկամյա գործունեության ընթացքում շատ բանի է հասել Հայաստանում, գործարար միջավայրի բարելավման առումով, առաջարկվել են դրա կատարելագործման ուղիները: Եվրոպական պատվիրակությունը Հայաստանում, ինչպես նշել է դեսպանը, որ անհրաժեշտ է համարում խթանել ԵԲԱ գործունեությունը:
Ն անաև նշել է ՀՀ կառավարության ջանքերը, ուղղված տնտեսական աճին, այդ թվում նաև բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը նպաստելուն: «Հայաստանը պետք է բարձրացնի տնտեսական աճի տեմպերը, որպեսզի երիտասարդներն իրենց ապագան տեսնեն այս երկրում, զգան նպատակին հասնելու ներուժը», - ասել է Սվիտալսկին: Ըստ նրա, դա մեկ օրվա հարց չէ, բայց կառավարության գործողությունները հուսադրող են, իսկ եվրոպական գործընկերները կշարունակեն աջակցել երկրի կառավարությանը:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |