Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2017 19:11
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ի Գլխավոր տնօրենը դասախոսությամբ հանդես է եկել «Շիրակացու ճեմարանում»

Beeline-ի Գլխավոր տնօրենը դասախոսությամբ հանդես է եկել «Շիրակացու ճեմարանում»

Արմինֆո. Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի ավագ դպրոցի սաների հետ և հանդես է եկել դասախոսությամբ՝ «Աշխատաշուկայի  պահանջները և ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով։

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, ճեմարանը հայաստանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ է իրականացնում ՝ կարևորելով սաների մասնագիտական կողմնորոշումը:

Հանդիպման ընթացքում Beeline-ի ղեկավարը ներկայացրել է ժամանակակից աշխատաշուկայի պահանջները և այդ պահանջներին համապատասխանելու գործիքները։

«Աշխարհը դեռ երբեք այսքան արագ չի փոփոխվել, ինչպես 21-րդ դարում, ու սա վերաբերում է նաև աշխատաշուկային։ Որոշ մասնագիտություններ վերանում են, մյուսներն ի հայտ են գալիս, և այդ գործընթացը շարունակվելու է։ Յուրաքանչյուր նոր սերունդ պետք է ավելի ու ավելի ճկուն գտնվի։ «ՎԵՈՆ Արմենիա»-ն որպես գործատու և ես որպես այդ ընկերության ղեկավար շահագրգռված ենք, որպեսզի մեր երկրում միշտ լինեն լավ պատրսատված, ուժեղ կադրեր, որոնք կկարողանան կողմնորոշվել ժամանակակից իրողություններում և պատրաստ կլինեն միշտ սովորել ու զարգանալ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Beeline-ի ղեկավարի հետ այս հանդիպումը դարձավ Ճեմարանի հետ համագործակցության շարունակությունը: Նախորդ ուսումնական տարվա ընթացքում ճեմարանականները մասնակցեցին Beeline համալսարանի կազմակերպած բիզնես խաղին, որի ընթացքում լավագույնը ճանաչված աշակերտն աշխատանքի հնարավորություն ստացավ ընկերությունում, իսկ պահուստային թիմում ընդգրկված մյուս երկու սաները մասնակցեցին անձնային աճի դասընթացների:

Նշենք, որ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
07.07.2020
RUB6.72-0.02
USD485.120.77
EUR546.92-0.15
GBP605.43-0.06
CAD357.42-0.06
JPY45.040.00
CNY69.000.46
CHF513.74-0.60



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000