Արմինֆո. 2017թ.-ի դեկտեմբերի 22-ին «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ևս մեկ թողարկման դոլարային պարտատոմսեր ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, այդ պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Աղբյուրի համաձայն, բանկի պարտատոմսերի թողարկումը ներառում է 50,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.75% տոկոսադրույքով և 2 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMANLBB25ER5) բորսայում կշրջանառվեն ANLBB5 բորսայական հապավմամբ: Հոբելյանական դոլարային տրանշի երկրորդային շուկայում թողարկման անդերռայթերն ու մարկետմեյքերն Արմենբրոկ» ներդրումային ընկերությունը:
Նշենք, որ ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում շրջանառվում են Անելիք Բանկի արժեկտրոնային պարտատոմսերի չորս դոլարային տրանշերը, յուրաքանչյուրը 5 մլն դոլար ծավալով և մեկ դրամային - մեկ մլրդ դրամ ծավալով: Առաջին տրանշը (դոլարային) Անելիք Բանկն իր պատմության մեջ առաջին անգամ թողարկեց 2016 թվականի դեկտեմբերին: Դրանց տարեկան եկամտաբերությունը կազմում է 6.5%, շրջանառության ժամկետը` 2 տարի: Ցուցակումը ֆոնդային բորսայում առաջին թողարկումն անցավ 2017-ի հունվարի 20-ին և շրջանառվում են Abond հիմնական ցուցակում: Երկրորդ դոլարային թողարկումը, որը տեղի ունեցավ 2017 թ. փետրվարի 20-ին, բորսայում սկսեց շրջանառվել այս տարվա հունիսի 13-ից: Երրորդ թողարկումը, ՀՀ դրամով, որը թողարկվել է այս տարվա մարտի 15-ին, որի առաջնային տեղաբաշխումն ավարտվել է ապրիլի 12-ին, ֆոնդային բորսայում սկսեց շրջանառվել 2017-ի ապրիլի 27-ից: Դոլարային 4-րդ տրանշը, որը թողարկվել էր այս տարվա հունիսի 27-ին, տեղաբաշխվել է սեպտեմբերի 11-ին և բորսայում շրջանառվել սեպտեմբերի 23-ից: Հինգերորդ դոլարային թողարկումը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերի 12-ին, առաջնային տեղաբաշխումը` 8-ին, իսկ ցուցակումը բորսայում` 2017 թվականի դեկտեմբերի 22-ին: Բանկի կողմից թողարկված դոլարային պարտատոմսերի եկամտաբերությունը, առաջին թողարկումից մինչև հինգերորդ թողարկում իջել է`6,5% -ից մինչև 5,75%, իսկ դրամով թողարկման համար կազմել է 12,25%: Անելիք Բանկի բոլոր թողարկումների համար սահմանել է 2 տարի շրջանառություն: Անելիք Բանկի պարտատոմսերի բոլոր տրանշերը բորսայում շրջանառվում են Abond հիմնական ցանկում:
Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):