Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, շնորհավորելով պարոն Բելյանինովին Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետն արդյունավետ է գնահատել երկկողմ գործակցությունը և համատեղ ներդրումային մի շարք ծրագրերի իրականացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Մասնավորապես, քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերում, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով, «Մեղրի ազատ տնտեսական գոտուե շրջանակում փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունները:
![]() | 4.83 | 0.00 |
![]() | 386.52 | 0.12 |
![]() | 415.24 | 0.90 |
![]() | 478.40 | 0.81 |
![]() | 284.06 | 0.03 |
![]() | 27.65 | -0.03 |
![]() | 54.62 | -0.17 |
![]() | 427.95 | 1.46 |