Արմինֆո. Հայաստանում, տնտեսական ակտիվությունը 2017-ի հունվար-նոյեմբերին տարեկան կտրվածքով 0.6%-ից արագացել է մինչև 7,3%, ինչի դրայվերն են եղել առևտրի, սպասարկման և արդյունաբերության ոլորտները: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում, միայն նոյեմբերին արձանագրվել 11% անկում, տարեկան աճը`9,2%, իսկ մեկ տարի առաջ նոյեմբերյան անկումը կազմել էր 5%, երբ վերընթաց տարեկան դինամիկան կազմել էր 2,3%:
Տնտեսական ակտիվության աճը 2017-ի հունվար-նոյեմբերին շարունակել են խթանել առևտուրը - 14,4%, ծառայությունների ոլորտը - 14,2%, արդյունաբերական հատվածը - 12.3%, որոնց աճը մեկ տարի առաջ համապատասխանաբար կազմել էր`0,3%, 7,8% և 6,8%: Ավելի համսետ աճ են արձանագրել էներգետիկ համալիրը - 4.9% և շինարարության ոլորտը - 0,3%, նախորդ տարվա, համապատասխանաբար, 6,4% և 10,9% անկման համեմատ: Գյուղատնտեսության ոլորտում հունվար-նոյեմբերին պահպանվել է վայրընթաց միտումը, որտեղ տարեկան տեմպերը դանդաղել են`3,9%-ից մինչև 6.1%:
Արդյունաբերական գների ինդեքսը հունվար-նոյեմբերին, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,9%, 2017-ի նոյեմբերին աճել է 3.6%, իսկ միայն նոյեմբերին աճել է 0,7%, նախորդ տարվա, համապատասխանաբար, 1%, 6,9% և 1,8% աճի համեմատ:
Ամսական կտրվածքով աճ են արձանագրել հետևյալ ոլորտները`շինարարություն`13.4%, էներգահամալիր`10% և առևտուր`0.7%, իսկ մյուս ոլորտներում արձանագրվել է բացասական տրենդ, ընդ որում, ամենամեծ անկումն արձանագրվել է գյուղատնտեսության ոլորտում`52,3%: Ծառայությունների ոլորտում անկումը կազմել է 8,5%, արդյունաբերությունում`0,3%:
Տարեկան կտրվածքով անկում է արձանագրել միայն գյուղատնտեսության ոլորտը`2,1%, մինչդեռ, մյուս ոլորտներն աչքի են ընկել աճով`առևտուր - 22.6%, ծառայություններ - 17.6%, արդյունաբերություն - 11%, շինարարություն - 6,9%, գյուղատնտեսություն`6.3%, էներգահամալիր - 0.2%:
Ըստ վիճակագրական տվյալների, բացարձակ մեծությամբ առաջատարն է առևտրի հատվածը`2.3 տրլն. դրամ: Այնուհետև հաջորդում են`արդյունաբերական ոլորտը`1.5 տրիլիոն, սպասարկման ոլորտը`1.3 տրիլիոն դրամ, գյուղատնտեսության ոլորտը`811.7 մլրդ դրամ, շինարարության ոլորտը`324.6 մլրդ դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրութոյւնը հունվար-նոյեմբերին կազմել է 6937,4 մլն կՎտ., որից 624.4 մլն կՎտժ –ը` միայն նոյեմբերին:
Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2017 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 2790.4 մլրդ. դրամ ($ 5784,2 մլն), տարեկան աճը`26.4%: Դրա կառուցվածքում արտահանման ծավալներն աճել են 23,5%, մինչև 971.4 մլրդ դրամ ($ 2013,8 մլն), իսկ ներմուծումը`28%, մինչև 1819 մլրդ դրամ ($ 3,770.4 մլն):
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2017 թվականի նոյեմբերին կազմել է 485.36 դրամ / $ 1, իսկ հունվար-նոյեմբերին`482.67 ՀՀ դրամ / $ 1: