Արմինֆո. Բրիտանական Սերտիֆիկացման Ինստիտուտի կողմից (BSI) «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում իրականացվել է հերթական աուդիտ և հաստատվել Բանկի գործունեության համապատասխանությունը նոր խմբագրությամբ ISO 9001:2015 Որակի կառավարման և ISO 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի միջազգային ստանդարտներին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, նոր՝ ISO 9001:2015 ստանդարտին համապատասխանելու առավելություններ են` հաճախորդների պահանջմունքների, օրենսդրական և այլ նորմատիվային ակտերին համապատասխան պրոդուկտների տրամադրման և ծառայությունների մատուցումը, հաճախորդների գոհունակության բարձրացումը, ռիսկերի ամբողջական բացահայտումն ու կանխարգելիչ գործողությունների սահմանումը և այլն:
Իսկ Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգն ընդհանուր կառավարման համակարգի մաս է, որը հիմնված է բիզնես ռիսկերի գնահատման վրա և ստեղծված է տեղեկատվական անվտանգության մեխանիզմների մշակման, ներդրման, մշտադիտարկման և բարելավման նպատակով: Այս ստանդարտն ուղղված է տեղեկատվության գաղտնիության մակարդակի բարձրացմանը, ամբողջականության և հասանելիության ապահովմանը:
Անելիք Բանկը որդեգրել է իր կողմից մատուցվող ծառայությունների որակի դինամիկ բարելավմանն ուղղված քաղաքականություն` գիտակցելով, որը այն հնարավոր է իրականացնել հաճախորդների կարիքներին համապատասխան ծառայությունների մատուցման շնորհիվ: Իսկ ISO 27001:2013 սերտիֆիկացումը վկայում է բանկի հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության մակարդակի և բանկի հանդեպ վստահության բարձրացման, տվյալների մշակման և վերահսկման գործընթացի արդյունավետության բարելավման մասին:
Հարկ է նշել, որ «Անելիք Բանկի» ISO 9001:2015 որակի կառավարման համակարգն առաջին անգամ հավաստագրում է անցել 2014թ-ին, իսկ ISO 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը` 2015թ., և դրանից հետո Բանկը վերահաստատել է իր համապատասխանությունը ISO միջազգային ստանդարտներին:
Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):