Երեթշաբթի, 16 Հունվարի 2018 11:24
Ալեքսանդր Ավանեսով

ՌՈՒՍԱԼ-ը հայտարարում է ԱՐՄԵՆԱԼ գործարանի գլխավոր տնօրենի նշանակման մասին

ՌՈՒՍԱԼ-ը հայտարարում է ԱՐՄԵՆԱԼ գործարանի գլխավոր տնօրենի նշանակման մասին

Արմինֆո. ՌՈՒՍԱԼ ընկերությունը (Հոնկոնգի ֆոնդային բորսայում առևտրային կարգանիշը 486, Euronext-ում՝ RUSAL/RUAL) աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը հայտարարում է Արթուր Զաքարյանին Երևանի փայլաթիթեղագլանման գործարանի գլխավոր տնօրեն նշանակելու մասին, մինչ այս նա ձեռնարկության արտադրական գծով տնօրենն էր:

Արթուր Զաքարյանի խնդիրն է նոր պաշտոնում իրականացնել ՌՈՒՍԱԼ-ի ռազմավարությունը արտադրանքի որակի կատարելագործման, արտադրության և կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև բնապահպանության, արտադրական անվտանգության և աշխատանքի պահպանության ոլորտներում արդիական չափանիշների ներդրումը: Նշանակումը կատարվել է ՌՈՒՍԱԼ-ի կադրային ռեզերվի ծրագրի շրջանակներում, որը միտված է Ընկերության լավագույն աշխատակիցների զարգացմանը:

Արթուր Զաքարյանը ծնվել է 1982 թ. Երևանում: Գերազանցությամբ ավարտել է միջնակարգ դպրոցը, ինչպես նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի լեռնամետաղագործական ֆակուլտետի բակալավրատը և մագիստրատուրան՝ «Սև և գունավոր մետաղների  ձուլման արտադրությունըե և «Նյութաբանություն և մետաղագործությունե մասնագիտացումներով: 2006 թ. հուլիսին աշխատանքի է ընդունվել ԱՐՄԵՆԱԼ-ում: Գործարանում անցել է ձուլագլանման արտադրամասի վարպետի ստաժորից մինչև վարպետի, կառավարչի և արտադրության ծրագրման բաժնի առաջատար մասնագետի, տեխնոլոգի, հերթափոխի պետի աստիճանները: 2010-2014 թթ. ԱՐՄԵՆԱԼ-ում աշխատել է ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգերի զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնում, իսկ 2014 թ. նշանակվել է արտադրության գծով տնօրեն:

2008 թ. առանց արտադրությունից հեռանալու պաշտպանել է տեխնիկական գիտությունների թեկնածուի ատենախոսություն, անցել է Մոսկվայի պետկան համալսարանին կից MBA ծրագրի ուսուցումը, ունի Միջազգային բիզնես ակադեմիայի հավաստագիր (IBA):

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000 թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից է և Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը: ՌՈՒՍԱԼ-ի կազմի մեջ է մտել 2000 թ. և ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալյան փայլաթիթեղե, «Սայանյան փայլաթիթեղե ձեռնարկությունների հետ կազմում է Փաթեթավորման դիվիզիոնը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
10.07.2020
RUB6.84-0.03
USD486.730.13
EUR549.62-1.60
GBP613.77-1.92
CAD357.84-2.76
JPY45.580.23
CNY69.590.16
CHF517.03-1.73



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000