Չորեքշաբթի, 17 Հունվարի 2018 13:25
Նաիրա Բադալյան

Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը 2018թ. կիրականացնի 4 ընկերությունների զարգացման ծրագրերի 600 մլն դրամի համաֆինանսավորում

Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը 2018թ. կիրականացնի 4 ընկերությունների զարգացման ծրագրերի 600 մլն դրամի համաֆինանսավորում

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

 

Նախ խորհուրդը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնադրամի կանոնադրության մեջ, այնուհետև քննարկել ու հաստատել է հիմնադրամի 2016-2017 թվականների տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, հիմնադրամի հաճախորդ ընկերություններում անցկացված 2016թ-2017թ. մոնիտորինգի ամփոփ արդյունքների հաշվետվությունը, հիմնադրամի 2016թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունը, հիմնադրամի 2016-2017թթ. բյուջեների կատարողականները:

Զեկուցվել է, որ Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից 2017 թ. ընթացքում իրականացվել է 4 ներդրումային ծրագրի համաֆինանսավորում՝ 500 մլն դրամի չափով: Ծրագրերն իրականացվել են գյուղմթերքի վերամշակման, ձկնարտադրության և ստվարաթղթղի արտադրության ոլորտներում:

 

Խորհուդը հաստատել է նաև Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2018թ. տարեկան աշխատանքային ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է ընթացիկ տարում իրականացնել 600 մլն դրամի համաֆինանսավորում՝ 4 ընկերությունների զարգացման ծրագրերում:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև հիմնադրամի գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող այլ հարցեր: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է քննարկել և առաջիկայում այդ ուղղությամբ ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

 

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2017 թ. հունվար-նոյեմբերին տարեկան կտրվածքով 0.6%-ից արագացել է մինչև 7,3%, ինչի դրայվերն են եղել առևտրի, սպասարկման և արդյունաբերության ոլորտները:Այսօրվա դրությամբ գյուղատնտեսության ոլորտը մնում է տնտեսության միակ ուղղությունը, որտեղ պահպանվում է բացասական միտումը. գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը նվազել է 3,9%-ով` կազմելով 811,7 մլրդ դրամ: Տնտեսական ակտիվության աճը 2017-ի հունվար-նոյեմբերին շարունակել են խթանել առևտուրը՝ 14,4%, ծառայությունների ոլորտը՝ 14,2%, արդյունաբերական հատվածը՝ 12.3%: Արտահանման ծավալներն աճել են 23,5%, մինչև 971.4 մլրդ դրամ ($ 2013,8 մլն), իսկ ներմուծումը`28%, մինչև 1819 մլրդ դրամ ($ 3,770.4 մլն):

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
31.07.2020
RUB6.57-0.03
USD485.330.17
EUR575.465.20
GBP637.536.77
CAD361.62-0.17
JPY46.370.18
CNY69.480.07
CHF534.623.93



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000