Հինգշաբթի, 18 Հունվարի 2018 18:00
Անի Մշեցյան

Քննարկվել են էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Արմինֆո.ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունվարի 18-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան ժոնաթան Լաքոտի հետ: Քննարկվել են էներգետիկայի, ջրային տնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին գերատսչության մամուլի ծառայությունից, խոսելով հայ-ֆրանսիական տնտեսական փոգործակցության մասին՝ Աշոտ Մանուկյանն անդրադարձել է մի շարք համատեղ ծրագրերի իրականացմանը։ Կարևորվել է Ֆրանսիայի կառավարության օժանդակությունը Վեդու ջրամբարի կառուցման գործում։ Ընդգծվել է «Վեոլիա ջուր» ընկերության դերը Հայաստանի ջրային տնտեսության կառավարման ոլորտում նոր որակ և մշակույթ ներմուծելու առումով։ Հաշվի առնելով ընկերության մեծ փորձը՝ քննարկվում են «Վեոլիա ջրի» հետ համագործակցության հնարավորությունները նաև էներգետիկայի ոլորտում։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Կոտայքի տարածաշրջանում աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրի իրականացմանը։

 

Անդրադառնալով ատոմային էներգետիկային՝ Աշոտ Մանուկյանը կարևորել է գործակցությունը հատկապես աշխատած միջուկային թափոների կառավարման ոլորտում։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի նաև առաջիկայում։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ժոնաթան Լաքոտը նշել է, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններում առաջնահերթ են էներգտիկային առնչվող հարցերը։ Մի շարք ֆրանսիական ընկերություններ արդեն աշխատում են այս ոլորտում։ Դեսպանի կարծիքով, հետաքրքրություններն անհամեմատ կակտիվանան մասնավոր-պետական հատված համագործակցության վերաբերյալ օրենքի ընդունումից հետո, որին սպասում են բազմաթիվ ընկերություններ։

 

Տեղեկացնելով, որ օրենքի նախագիծն արդեն պատրաստ է, նախարարը հորդորել է չսպասել վերջինիս ընդունմանը։ «Կառավարությունն ընդունել է այդ օրինագծից բխող հայեցակարգ, որն էլ հաջողությամբ գործում է։ Դրա շրջանակներում իրականացվող առաջին խոշոր նախագիծը «Շնող ՀԷԿ»-ի ծրագիրն է, որին մասնակցում է ամերիկյան «Ռոբինս» ընկերությունը՚,- նշել է Աշոտ Մանուկյանը։

 

Երկրորդ խոշոր ծրագրի իրականացմանն ակնկալվում է ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության մասնակցությունը։ Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում  պատրաստվում է Դդմաշենի տարածքում 10 մեգավատ հզորությամբ արևային կայանի և կուտակիչի կառուցման առաջնեկային ծրագիր։ Նախարարը տեղեկացրել է, որ այդ նպատակով սկսվել են շփումները կուտակիչներ արտադրող LG և TESLA ընկերությունների հետ։ Ծրագրի իրականացմանը մասնակցելու հարցերը առաջիկայում կքննարկվեն նաև «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության հետ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
09.04.2020
RUB6.660.10
USD493.10-3.48
EUR536.59-2.84
GBP612.970.74
CAD351.01-3.34
JPY45.33-0.29
CNY69.91-0.54
CHF508.51-2.80



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000