Արմինֆո. Արդշինբանկը սույն թվականի հունվարի 25-ից առաջարկում է ֆիզիկական անձանց անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր նվազեցված տոկոսադրույքներով և առավել հարմար պայմաններով:
Համաձայն բարելավված պայմանների՝ ՀՀ դրամով սպառողական վարկերը հասանելի են սկսած 14%-ից, իսկ վերանորոգման նպատակով ԱՄՆ դոլարով և եվրոյով վարկերը` համապատասխանաբար 11.75% և 9.75%-ից: Վարկի գումարը քարտով ստանալու ինչպես նաև գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրություն իրականացնելու դեպքում գործում են տոկոսադրույքի զեղչեր:
Արդշինբանկի հաճախորդներն այժմ հնարավորություն ունեն ստանալու անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր մինչև 40 մլն. ՀՀ դրամ, 80,000 ԱՄՆ դոլար և 70,000 եվրո՝ անկախ գրավի առարկա հանդիսացող գույքի գտնվելու վայրից: Վարկերը հնարավոր է ստանալ նաև առանց եկամուտների փաստաթղթային հիմնավորման և վերլուծության: Այս վարկատեսակի առավելությունն է նաև գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրությունը, որի շրջանակներում փոխհատուցումը ստանում է վարկառուն:
Ընդ որում, անշարժ գույքի գրավով ապահովված վարկը պարտաճանաչ սպասարկելու դեպքում գործում է 5% հետվճար (cash-back): Այս վարկատեսակի հաշվին հնարավոր է նաև վերաֆինանսավորել հաճախորդի այլ ֆինանսական կազմակերպությունում սպասարկվող վարկը:
Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ՝ հետևյալ հղմամբ https://goo.gl/cg3kNy իսկ վերանորոգման նպատակով ԱՄՆ դոլարով և եվրոյով վարկերի մասին՝ https://goo.gl/Wyzg7b կամ զանգահարելով Բանկի տեղեկատվական կենտրոն` 012 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր հնարավոր է ստանալ Արդշինբանկի 64 մասնաճյուղերից ցանկացածում՝ որոնցից 19-ը գտնվում են Երևանում, 42-ը՝ մարզերում և 3-ը՝ ԼՂՀ-ում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |