Արմինֆո.Արտահանման աճի տեմպերի (25.2%) նկատմամբ ներմուծման աճի տեմպերի (27.8%) գերակշռության շնորհիվ Հայաստանի արտաքին առևտրի դեֆիցիտը 2017 թվականին տարեկան կտրվածքով աճել է 29.2%: Մեկ տարի առաջ արտաքին առևտրի դեֆիցիտը նվազել էր 18,5%: Արդյունքում, արտաքին առևտրային շրջանառությունը հունվար-դեկտեմբերին աճել է 26,9%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Հայաստանի արտաքին առևտրային շրջանառությունը հունվար-դեկտեմբերին կազմել է 3100.4 մլրդ դրամ ($ 6425,6 մլն), մասնավորապես, արտահանման ծավալը`1082.1 մլրդ դրամ ($ 2242,9 մլն), իսկ ներմուծումը`2018.3 մլրդ դրամ ($ 4182,7 մլն), ինչի արդյունքում առևտրային առևտրի դեֆիցիտը կազմել է 936.2 մլրդ դրամ ($ 1.9 մլրդ): Միայն դեկտեմբեր ամսին արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 5,2%, արտահանման 0.5% աճի և ներմուիծման 2.7% աճի շնորհիվ: Արդյունքում, Հայաստանի արտաքին առևտրի դեֆիցիտը դեկտեմբերին կրճատվել է 4,7%, կազմելով 108.8 մլրդ դրամ ($ 225,4 մլն): Տարեկան կտրվածքով արտաքին առևտրի 41.4% աճը խթանվել է արտահանման և ներմուծման ծավալների, համապատասխանաբար`44.4% և 40% աճով:
Ըստ վիճակագրական տվյալների, տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2017 թվականի հունվար-դեկտեմբերին աճե% է մինչև 7.7%: Միայն դեկտեմբերին տնտեսական ակտիվության աճը կազմել է 21,8%, նոյեմբերի 11% անկումից հետո: Տարեկան կտրվածքով տնտեսական ակտիվությունն աճել է 12.6%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2017 թվականի դեկտեմբերին կազմել է 483.18 դրամ / $ 1, իսկ հունվար-դեկտեմբերին`482.72 ՀՀ դրամ / $ 1:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |