Ուրբաթ, 26 Հունվարի 2018 15:58
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը շատ հետաքրքիր է կանադական ընկերությունների համար

Հայաստանը շատ հետաքրքիր է կանադական ընկերությունների համար

Արմինֆո. Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 25-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի ներդրումների և զարգացման ընկերության («Sharjah Investment and development authority») ղեկավար Բոդուր ալ Քասիմիի հետ: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ուղղված նաև ներդրումային դաշտի բարելավմանը և բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ձևավորմանը։ 

ՀՀ գործադիրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել տիկին Քասիմիին՝ իր ընտանիքի կողմից մի քանի տարի առաջ Հաղարծնի վանական համալիրում հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։

Բոդուր ալ Քասիմին, իր հերթին նշել է, որ Հայաստանը դիտարկում են որպես հետաքրքիր շուկա և նաև լավ հարթակ դեպի այլ խոշոր շուկաներ: Տիկին Քասիմիին նաև նշել է, որ տպավորված է Հայաստանի մշակութային ժառանգությամբ և ուրախ է, որ իր ընկերությունը մասնակցել է Հայաստանի ամենագեղեցիկ վանքերից մեկի վերանորոգման աշխատանքներին: 

Կարեն Կարապետյանի հաջորդ հանդիպումը կանադական AECON ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Բեքի հետ էր: ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները և իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված ձևաչափով իրականացվելիք մի շարք ծրագրերը, որոնք կարող են հետաքրքիր լինել ընկերության համար: Ջոն Բեքը իր հերթին նշել է, որ Հայաստանը՝ որպես զարգացող ու մեծ ներուժ ունեցող երկիր, շատ հետաքրքիր է կանադական ընկերության համար և իրենք կդիտարկեն բոլոր հնարավոր ծրագրերը և իրենց մասնակցությունն այդ ծրագրերի մեջ: 

Ավարտելով Շվեյցարիա այցը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան վերադարձել է Երևան:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
26.03.2020
RUB6.35-0.05
USD497.241.31
EUR544.336.59
GBP592.36-1.02
CAD351.265.42
JPY45.200.69
CNY70.340.24
CHF511.775.00



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000