Արմինֆո. Արդյունաբերական արտադրության ծավալները Հայաստանում 2017-ին աճել են 12.6% (2016-ի աճը`6,7%), մինչև 1.660 տրլն. դրամ ($ 3,4 մլրդ դոլար):
Դինամիկայի բարելավման վրա ազդել են` հանքարդյունաբերության և արտադրական ոլորտները: Միայն 2017-ի դեկտեմբերին արդյունաբերական արտադրության ծավալներն աճել են 0.2%, կազմելով 169.6 մլրդ. դրամ ($ 351 մլն):
2017 թվականին, 2016-ի համեմատ, հանքարդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում արձանագրվել է 13,9% աճ (2016-ին`8,3%), մինչև 337.7 մլրդ դրամ: Միայն դեկտեմբերին հանքարդյունաբերության ոլորտի ծավալը կազմել է 32,1 մլրդ դրամ, ամսական աճը`1,9%: Վերամշակման արդյունաբերության ծավալը մեկ տարում աճել է 15.7% (2016-ին `7,7%), մինչև $ 1 տրլն., որի 108.2 մլրդ դրամը` դեկտեմբերին, մեկ ամսում աճելով 9.9%:
ԸՆդ որում, վերամշակման ոլորտում 2017-ին ծավալների զգալի աճ է արձանագրվել էլեկտրական սարքավորումների արտադրության ոլորտում (2.3 անգամ), ոսկերչական իրերի արտադրությունում (35.7%), կահույքի (35.3%), հագուստի (34.2%), գործվածքեղենի (34.1%), ըմպելիքների (34%), այլ ոչ մետաղական հանքային ապրանքներ գծով (30.7%): Միևնույն ժամանակ, անկում է արձանագրվել միայն մեքենաների և սարքավորումների արտադրությունում (1%): Վերամշակման արդյունաբերության ոլորտում ծավալներով առաջատարն է սննդամթերքի ոլորտը (296.6 մլրդ դրամ), հիմնական մետաղների արտադրությունը (175 մլրդ դոլար), ծխախոտի արտադրությունը (157,7 մլրդ դոլար), ոչ ոգելից խմիչքների արտադրությունը (149,2 մլրդ. դրամ):
Ըստ վիճակագրական տվյալների, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և կոնդիցիոն օդի մատակարարումներն ընդհանուր առմամբ ավելացել են 1.2%, մինչև 258.8 միլիարդ դրամ: Միայն դեկտեմբերին գրանցվել է 26.4% աճ, մինչև 27.5 մլրդ դրամ: Ավելին, էլոկտրաէներգիայի արտադրությունը, փոխանցումը և բաշխումն աճել է 0.9%, իսկ բնական գազի արտադրությունը, գազային վառելիքի բաշխումը գազամատակարարման համակարգի միջոցով տարեկան կտրավծքով ավելացել է 2.2% (դեկտեմբերին աճը`21.9%):
Եկամուտները ջրամատակարարումից, թափոնների վերամշակումից և երկրորդային հումքի ստացումից 2017-ին ավելացել են 8.1%, մինչև 25 մլրդ դրամ, միայն դեկտեմբերի անկումը`14,8%, մինչև 1,8 մլրդ դրամ: Ընդ որում, այս հատվածում աճը հիմնականում ապահովել են թափոնների հավաքումը, վերամշակումը և ոչնչացումը (տարեկան աճը`26%, ամսական աճը`4.9%):
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2017 թվականի դեկտեմբերին կազմել է 483.18 դրամ/$ 1, իսկ հունվար-դեկտեմբերին`482,72 դրամ/$ 1: