Արմինֆո. Սույն թվականի փետրվարի 1-ից հասանելի են Արդշինբանկի կողմից թողարկվող MasterCard Մեղու քարտերը՝ նախատեսված գործընկեր առևտրի և սպասարկման կետերից անկանխիկ վճարումների միջոցով ապառիկ գնումներ կատարելու համար:
Այս քարտերի միջոցով հնարավոր կլինի ստանալ մինչև 900.000 ՀՀ դրամ վարկային գիծ՝ 0% տարեկան տոկոսադրույքով*, մինչև 6 ամիս մարման ժամկետով՝ առանց որևէ միջնորդավճարի: Անհրաժեշտ է յուրաքանչյուր ամիս կատարել օգտագործած վարկի ընդամենը 10%-ի չափով մարում՝ այն կրկին օգտագործելու հնարավորությամբ:
MasterCard Մեղու քարտով վարկային գիծը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս մարման ժամկետով: 6 ամսվա ընթացքում վարկը չմարելու դեպքում հաճախորդից կգանձվի սպասարկման միջնորդավճար` օգտագործված վարկի գումարի 6%-ի չափով: Հաջորդող 6 ամիսներին հաճախորդը կրկին հնարավորություն կունենա վճարելու վարկն առանց որևէ միջնորդավճարի:
Ծրագրի հետ համագործակցող ընկերությունների ցանկին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/5MbzXN: «Մեղու» քարտերի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.meghucard.am, Բանկի պաշտոնական կայքէջ՝ https://www.ardshinbank.am/content/mastercard-meghu-card կամ զանգահարելով Բանկի տեղեկատվական կենտրոն` 012 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Մեղու քարտ հնարավոր է ստանալ Արդշինբանկի 64 մասնաճյուղերից ցանկացածում՝ որոնցից 19-ը գտնվում են Երևանում, 42-ը՝ մարզերում և 3-ը՝ ԼՂՀ-ում:
Վեց ամսվա ընթացքում վարկային գծի օգտագործված մասն ամբողջությամբ վերադարձնելու դեպքում գործում է 0% արդյունավետ տոկոսադրույք:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |