Արմինֆո. Կառավարությունն այսօր կայացած նիստում լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը:
Ներկայումս գործող 7 օպերատորներից բացի, պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հնարավորություն կտրվի նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և «Մոբի դրամե ՓԲԸ-ին: Կարևորելով օպերատորների դերն ու նշանակությունը պետական իշխանության մարմինների կողմից մատուցվող ծառայությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց առավելագույնս մատչելի և հասանելի դարձնելու տեսանկյունից՝ անհրաժեշտություն է առաջանում շարունակաբար ընդլայնել օպերատորների ցանկը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրամադրվող լիցենզիաների տրամադրման ժամկետները հստակեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |