Արմինֆո. Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2017-ին աճել է 36.9% (2016-ի աճը`85.3%), կազմելով 28 046,7 հազ.տոննա: Դրանից 23 597,5 հազար տոննան (ընդհանուրի 84.1% -ը) կազմել են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումները, տարեկան կտրվածքով աճը`45.2%, ասված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:
Վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը մեկ տարում աճել է 1,1%, մինչև 2 640 հազ. տոննա: Օդային փոխադրումներն աճել են 22.4%, մինչև 22.4 հազար տոննա: Հիմնական գազատարով ներկրվել է 1,786,8 հազ. տոննա բնական գազ, ինչը 11,3% ավելի է, քան 2016 թվականին: 2017 թվականին բեռնափոխադրումների ծավալն աճել է 9.7%, մինչև 4 256.3 մլն տոննա-կմ:
Հաշվետու տարում ուղևորափոխադրումները նվազել են 2.8%, մինչև 206277.6 հազար մարդ, նախորդ տարվա 1.3% անկման փոխարեն: Մասնավորապես, ավտոտրանսպորտային փոխադրումները նվազել են 3,8%, կազմելով 175 732,9 հազար մարդ, Էլեկտրական տրանսպորտով ուղևորների փոխադրումը, ընդհակառակը, աճել է 3,1%, մինչև 21 844,7 հազար մարդ: Երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումներն աճել են 4,2%, մինչև 366.8 հազար մարդ, և օդային ուղևորափոխադրումներն աճել են 20.6%, մինչև 2 553,8 հազար մարդ: Ուղևորափոխադրումների հոսքը 2017 թվականին ավելացել է 2.6%, մինչև 2 665.5 մլն ուղևոր/կմ:
![]() | 4.00 | -0.01 |
![]() | 386.35 | 0.21 |
![]() | 413.47 | 0.30 |
![]() | 477.57 | -1.01 |
![]() | 287.68 | 0.39 |
![]() | 26.13 | -0.02 |
![]() | 53.86 | 0.03 |
![]() | 430.81 | 0.09 |