Արմինֆո. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային մոնիտորինգի վարչությունը կվերացվի: Այս մասին որոշումը կայացվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Վահագն Միրումյանի խոսքերով, վարչության լիազորությունները պետք է հանձնվեն մաքսային կետերին: Այսպիսով, ընդգծել է Միրումյանը, ևս մեկ փորձ է արվում պարզեցնել մաքսային կետերով ապրանքների անցնելու կարգը: Մասնավորապես, վարչության վերացման միջոցով ստեղծվում են պայմաններ`ապրանքների կրկնակի ստուգումը կանխելու համար, ինչը կնվազեցնի բիզնեսի ժամանակը: Զուգահեռ ընդլայնվում են ռիսկի կառավարման գործիքները, նախամաքսային վերահսկողությունը փոխարինելով հետմաքսայինով, որի ընթացքում վերահսկողական մեխանիզմները կխստացվեն: Այս նախաձեռնությունը, կարծում է Միրումյանը, զգալի ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է այս նախաձեռնությունը, գնահատելով այն որպես համարձակ և անհրաժեշտ: «Դրանով մենք ցույց ենք տալիս մեր վստահությունը բիզնեսին, նրան առավելագույն հնարավորության ապահովելով սահմանին շարժվելու համար: Մենք ասում ենք, որ ՊԵԿ-ն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, որպեսզի կանխի հնարավոր խախտումները, ինչը շատ լավ նախաձեռնություն է», - ասել է Կարեն Կարապետյանը:-
![]() | 7.81 | 0.41 |
![]() | 458.98 | -0.42 |
![]() | 485.74 | 1.67 |
![]() | 572.99 | 1.96 |
![]() | 359.00 | 0.43 |
![]() | 35.85 | -0.13 |
![]() | 68.01 | -0.03 |
![]() | 472.69 | 2.04 |