Ուրբաթ, 2 Փետրվարի 2018 19:13
Ալեքսանդր Ավանեսով

2019 թվականին Հայաստանում կմեկնարի գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունը

2019 թվականին Հայաստանում կմեկնարի գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունը

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է  ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ մեկնարկող գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրին առնչվող հարցեր քննարկելու նպատակով:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Կենտրոնական բանկի և KfW բանկի պատասխանատուներ և այլ  պաշտոնատար անձինք:

 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ հանդիպումը երկար սպասված էր` հաշվի առնելով ծրագրի կարևորությունը գյուղոլորտի համար: «Ծրագրի մասին խոսում ենք արդեն մի քանի տարի շարունակ, բոլորդ գիտեք, թե ինչ ակնկալիքներ ունենք գյուղապահովագրության ծրագրից, այժմ մենք ակնկալում ենք  միջազգային փորձագետների այց, որոնք ընտրվել են KfW բանկի կողմից, և նախատեսում ենք նրանց հետ համատեղ մշակել հետագա քայլերը և ֆիքսել ժամկետներ»,- նշել է նախարար Առաքելյանը:

 

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է նաև, որ ռիսկերի նվազեցման նպատակով այժմ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ իրականացվում է  հակակարկտային հրթիռային համակարգի փորձնական ներդրման ծրագիր, ինչպես նաև 2018 թվականից մեկնարկել է կարկտապաշտպան ցանցների ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:

 

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի խոսքով` այս պահին առաջնահերթ խնդիրը վնասի գնահատման ինստիտուտի ներդրումն է, «Նարմա» բյուրոյի ձևավորումը, որը կլինի այն գործիքը, որով կգնահատվեն բնածին աղետների վնասները, բյուրոն կզբաղվի նաև ապահովագրական պոլիսների մշակմամբ: Փոխնախարարը կարևորել է ապահովագրական ընկերությունների կարծիքն ու առաջարկներն այս փուլում աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու գործում:

          

Պատասխանատուները նշել են, որ փորձնական ծրագրի ընթացքում KfW բանկի կողմից 5 մլն եվրո դրամաշնորհ է տրամադրվում և նույնքան էլ պետական բյուջեից համաֆինանսավորում կլինի, որը կուղղվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը, քանի որ այսօր գյուղացիները դեռևս պատրաստ չեն սեփական միջոցներից ամբողջությամբ հոգալ այդ ծախսերը: 

 

«Գյուղատնտեսությունը սոցիալական ոլորտ է, և մենք գյուղացուն չպետք է հիասթափեցնենք: Մենք այստեղ ակնկալում ենք երկրի սոցիալական կյանքի բարելավմանն ուղղված համագործակցություն պետության և մասնավորի միջև: Գյուղատնտեսությանը մենք դեռ չենք կարող վերաբերվել որպես բիզնեսի, սակայն համոզված եմ, երբ ապահովագրական համակարգը գործի, մի քանի տարի հետո այն կդառնա բիզնես»,-նշել է Իգնատի Առաքելյանը:

 

Կենտրոնական բանկի պատասխանատուների կողմից առաջարկ է ներկայացվել «Նարմա» բյուրոն ձևավորել մասնակից ապահովագրական ընկերություններից և նրանց ներդրումներով` կիրառելով ԱՊՊԱ-ի հաջողված փորձը:  Նրանք նաև հավելել են, որ առաջիկա շաբաթվանից նախատեսում են հանդիպումներ սկսել գյուղապահովագրությամբ հետաքրքված ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների և միջազգային փորձագետների հետ:

 

Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքները հնարավորինս օպերատիվ և արդյունավետ իրականացնել, որպեսզի 2019 թվականից արդեն հնարավոր լինի վաճառել ապահովագրական պոլիսները:-

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
09.04.2020
RUB6.660.10
USD493.10-3.48
EUR536.59-2.84
GBP612.970.74
CAD351.01-3.34
JPY45.33-0.29
CNY69.91-0.54
CHF508.51-2.80



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000