
Արմինֆո. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր և կազմակերպություններ։
Բարեգործական հիմնադրամը օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագիրը պետք է ուղղված լինի սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից որևէ մեկի կամ մի քանիսի զարգացմանը։ Ներկայացվող ծրագիրը պետք է իրականացվի բացառապես ՀՀ տարածքում։
Հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում հավելյալ առավելություն կտա այն ծրագրերին, որոնք.
- միտված կլինեն հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը,
- կխթանեն նոր աշխատատեղերի ստեղծմանը,
- կընդգրկեն հնարավորինս մեծ ծավալով տեղական հումք և/կամ միջոցներ,
- կընդգրկեն շահառուների հնարավորինս լայն խումբ,
- կունենան հստակ և իրատեսական գործողությունների պլան և ժամանակացույց
Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափն է՝ 5.000.000 ՀՀ դրամ։
Մրցույթի և դիմելու կարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:
RUB | 4.93 | 0.03 |
USD | 381.14 | -0.06 |
EUR | 444.68 | 0.24 |
GBP | 508.59 | 2.36 |
CAD | 272.91 | -0.43 |
JPY | 24.63 | 0.11 |
CNY | 53.90 | -0.06 |
CHF | 476.13 | 0.11 |

