Երկուշաբթի, 5 Փետրվարի 2018 18:49
Կարինա Մելիքյան

Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի շինարարության և գյուղատնտեսության ոլորտների դանդաղ վերականգնում

Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի շինարարության և գյուղատնտեսության ոլորտների դանդաղ վերականգնում

Արմինֆո. Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի շինարարության և գյուղատնտեսության ոլորտների դանդաղ վերականգնում, ինչպես նաև արդյունաբերական արտադրության աճի տեմպերի որոշակի դանդաղում:

Այսպես, Հայաստանի տնտեսության գծով ՀԲ վերլուծական զեկույցում նշված է, որ շինարարության ոլորտը 2018-ին կարձանագրի 3,2% աճ (2017-ի անկումը`1.5%), իսկ 2019-ին արագացումը կլինի 3.5%:

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում, ըստ զեկույցի, աճը 2018-2019 թվականներին կկազմի 1.9-2.3%. 2017-ի 0.8% աճի համեմատ: Արդյունաբերությունում 2018-2019 թվականներին ՀԲ ակնկալում է 8.9-7.7% դանդաղում, 2017-ի 12.5% աճի համեմատ:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումները հետևյալն են`2017-ին` 3,7%, մինչև 5154.7 մլրդ դրամ), 2018-ին`3.8%, մինչև 5400.1 մլրդ դրամ), իսկ 2019-ին`4%, մինչև 5682.1 մլրդ դրամ:

Հայաստանի տնտեսության իրավիճակի բարելավման հիմնական գործոնը Համաշխարհային բանկը տեսնում է ռուսաստանյան տնտեսության բարելկավման մեջ, մասնավորապես, երբ կարձանագրվի 1.7% աճ և պահպանելով այդ մակարդակը նաև 2018 թվականին, իսկ 2019-ին `1.8%: Դա 7-ամյա անընդմեջ անկումից հետո կավելացնի դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների ներհոսքը:

Նշենք, որ Կենտրոնական բանկի տվյալներով, մասնավոր տրանսֆերտների ներհոսքը դեպի Հայաստան 2017-ին աճել է 14,6%, մինչև $ 1,757 մլրդ: Ավելին, Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը կազմել է $ 1,065 մլրդ, 2017-ի աճը`18.7%: Տրասնֆերտների ընդհանուր ներհոսքի ծավալներում Ռուսաստանի մասնաբաժինը 2016-ին կազմել էր 58.5%, իսկ 2017-ին` 60.6%:

Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2017 թվականին արագացել է մինչև 7,7%, 2016-ի 0.5%-ի և 2015-ի 3.1%-ի համեմատ: Աճի արագացման դրայվերներն են եղել առևտրի, ծառայությունների և արդյունաբերական հատվածները: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում 2017 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 21.8% աճ, իսկ տարեկան աճը կազմել է 12,6%:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
08.04.2020
RUB6.56-0.06
USD496.58-2.79
EUR539.43-3.63
GBP612.23-2.69
CAD354.35-1.91
JPY45.62-0.17
CNY70.450.06
CHF511.31-1.92



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000