Արմինֆո. Արփա-Սևանի հիդրոհանգույցի վերականգնման երկրորդ փուլը կավարտվի 2019 թվականին, նախատեսվածից մեկ տարի առաջ: Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Ըստ Հարությունյանի, թունելի բացումը և դեպի Սևանա լիճ անխափան ջրամատակարարումը նախատեսվում է 2019-ի ապրիլ-մայիսին: Ներկայումս ջուրը Սևանա լճին մատակարարվում է ընդհատումներով, տարեկան մոտ 100-110 մլն խոր մետր: «Թունելի կապիտալ վերանորոգումից հետո Արփա և Եղեգից գերերից հիդրոթունելով Սևանա լճին կմատակարարվի տարեկան 250 մլն խոր մետր ջուր», - ասել է Արսեն Հարությունյանը:
Նշենք, որ առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են 2016 թ. հոկտեմբերին: Հիդրոթունելի վերականգնման ընդհանուր արժեքը հայտարարվել է`32 մլրդ դրամ: Վերականգման աշխատանքների երկրորդ փուլն սկսվել է 2017 թվականին: Սկզբում նախատեսվում էր, որ այդ աշխատանքը կտևի երեք տարի և կավարտվի 2020 թվականին: Երկրորդ փուլի ներդրումային բյուջեն կազմում է 5 մլրդ դրամ: «Արփա -Սևան» թունելի շինարարությունն սկսվել է 1963 թվականին, Սևանա լճի մակարդակի մասնակի վերականգնման նպատակով, քանի որ լճի ջուրն ինտենսիվորեն օգտագործվում է էներգետիկայի և Արարատյան դաշտավայրի ոռոգման նպատակով: 48.3 կմ երկարությամբ հատվածի հորատանցումն ավարտվել է 1981 թվականին:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |