Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովին:
Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր՝ ընդգծելով, որ այս ոլորտում առկա է չիրացված մեծ ներուժ: Վարչապետ Կարապետյանն ու դեսպան Մաշալովն անդրադարձ են կատարել երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և համոզմունք հայտնել, որ դրանց իրականացումը նոր թափ կհաղորդի երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Հանդիպմանը մեծապես կարևորվել է Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ ավիաչվեթերի իրականացումը: Մուհամետնիյազ Մաշալովը տեղեկացրել է, որ այժմ քննարկվում է դրանց շաբաթական քանակն ավելացնելու հնարավորությունը: Այդ համատեքստում վարչապետն առաջարկել է թուրքմենական կողմին Երևանի «Զվարթնոցե օդանավակայանը դիտարկել նաև այլ ուղղություններով չվերթեր կազմակերպելու հնարավորությունը:
Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն,
2017 թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի և Թուրքմենստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 36,1%-ով՝ մինչև $16,2 մլն: Ըստ որում, արտահանումն ավելացել է 5,7%-ով՝ մինչև $6 մլն, իսկ ներմուծումը՝ 64%-ով, մինչև $10,2 մլն:
![]() | 4.03 | 0.00 |
![]() | 388.59 | 0.88 |
![]() | 410.04 | -0.70 |
![]() | 471.71 | -0.64 |
![]() | 287.10 | -0.20 |
![]() | 26.04 | 0.00 |
![]() | 54.18 | 0.13 |
![]() | 423.30 | -1.40 |