Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ապառիկ վարկավորման շրջանակներում հայտարարված ակցիան: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Բանկի մամուլի ծառայությունից, մինչև 2018թ. մարտի 31-ը (ներառյալ) հաճախորդները հնարավորություն ունեն կատարել շահավետ գնումներ` ձևակերպելով ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով:
Աղբյուրի համաձայն, ձեռք բերելով ապրանքներ Բանկի գործընկեր-խանութներում` հաճախորդները կարող են ձևակերպել ապառիկ վարկ առանց կանխավճարի և զրոյական տոկոսադրույքով: Ապառիկ վարկը տրամադրվում է մինչև 60 ամիս ժամկետով: Վարկի առավելագույն գումարը՝ 1.5 մլն ՀՀ դրամ: Վարկի գործողության ժամկետի ընթացքում գանձվում է միայն ամսական սպասարկման միջնորդավճար՝ 1.39% վարկի գումարից*:
Վարկը հաստատվում է և ձևակերպվում է հենց խանութում` մի քանի րոպեի ընթացքում: Վարկի ձևակերպման համար անհրաժեշտ է միայն անձնագիր և սոց. քարտ: Ապառիկ վարկ կարող են ստանալ 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
Ակցիայի պայմանների համաձայն, հաճախորդները կարող են նշված խանութներում ապառիկ վարկով ձեռք բերել կենցաղային տեխնիկա, շինանյութ, կահույք, բջջային հեռախոսներ, էլեկտրոնային տեխնիկա և այլն:
Ավելի մանրամասն տեղեկություններ ակցիայի պայմանների վերաբերյալ կարելի է ստանալ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով Բանկի www.vtb.am կայքը
Ըստ ԱրմԻնֆո գործակալության պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի՚ տվյալների, 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկերի պորտֆելի ծավալներով գտնվում է առաջատար եռյակում` 83,8 մլրդ դրամ կամ 175,3 մլն դոլար, ինչը կազմում է շուկայի մանրածախ վարկերի 11%-ը և բանկի մանրածախ վարկերի պորտֆելի մոտ ավելի քան 48% - ը: Բանկի մանրածախ վարկային պորտֆելը տարեկան կտրվածքով ավելացել է 7%, իսկ միայն երրորդ եռամսյակում` 5%: Սպառողական վարկերի պորտֆելի ծավալով նույնպես ՎՏԲ-Հայաստան Բանկը գտնվում է առաջատար եռյակում` 69.9 մլրդ դրամ կամ շուկային ընդհանուր ծավալի 13%-ը: Բանկի վարկային պորտֆելում սպառողական վարկերի մասնաբաժինը կազմել է շուրջ 42%: Տարեկան կտրվածքով ՎՏԲ-Հայաստան Բանկի սպառողական վարկերի պորտֆելն ավելացել է գրեթե 12%-ով:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: