Երեթշաբթի, 13 Փետրվարի 2018 14:52
Էմմանուիլ Մկրտչյան

Իշխան Մխիթարյան. «Armenian Card» հավելվածի միջոցով աշխատելը կլինի հեշտ և հարմարավետ

Իշխան Մխիթարյան. «Armenian Card» հավելվածի միջոցով աշխատելը կլինի հեշտ և հարմարավետ

Արմինֆո.Հայաստանի տնտեսության վերականգնման գործընթացի ֆոնի վրա քարտային շուկայի աճի տեմպերը բազմաթիվ հատվածներում զգալիորեն արագացել են: Ըստ ԱրմԻնֆո գործակալության՝ «Հայկական բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, շարունակում է իր աջակցությունը շուկային ցուցաբերել անկանխիկ գործարքների վերջին տարիների աննախադեպ աճը (70 - 80%), այդ թվում նաև ինտերնետով կատարվող գործարքների:

Հետևաբար, փորձագետները նշում են, որ ինտերնետային նախագծերի զարգացումը գնալով ավելի կարևոր ուղղություն է դառնում բանկերի համար`ոչ տոկոսային եկամուտ ստանալու և հաճախորդների բազայի ընդլայնման առումով, ընդ որում՝վարկային շուկայի նկատելի անկման պայմաններում: Անցյալ տարին նշանավորվեց վիրտուալ ենթակառուցվածքի գործունեության զգալի աճով, ինչը կապված էր քարտապանների համար տարբեր հարթակների ավելացման և բազմաֆունկցիոնալության աճի հետ: Բնակչությունն ստացավ բարձրորակ ինտերնետային ծառայություններից օգտվելու ավելի ու ավելի շատ հնարավորություն, որոնք մատուցվում էին բանկերի (նոր բազմաֆունկցիոնալ ինտերֆեյսի և բջջային հավելվածների միջոցով), ինչպես նաև առևտրի և սպասարկման ընկերությունների և պետական ​​ծառայությունների կողմից: Միևնույն ժամանակ, շուկայի զարգացման կարևորագույն ասպեկտների ց մեկն էլ ազգային ԱրՔա վճարային քարտերի քանակի և գործառնական ակտիվության մեծացումն էր, ինչը, փորձագետների համոզմամբ, պայմանավորված էր ռուսաստանյան «ՄԻՐ» վճարային համակարգի հետ հաջող համագործակցության միջոցով հայկական տեղական քարտերը երկրի սահմաններից դուրս բերելու հանգամանքով:

 

Հայաստանի քարտային շուկայում տիրող իրավիճակի և 2018 թվականի հեռանկարների մասին է ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ կիսվում Armenian Card ազգային վճարային համակարգի ղեկավար Իշխան Մխիթարյանը:

 

Պարոն Մխիթարյան, ԱրՔա ազգային վճարային համակարգի և ռուսական «ՄԻՐ» համակարգի միջև միջհամակարգային փոխգործակցության ծրագրի մեկնարկից անցել է վեց ամիս: Ինչպե՞ս եք գնահատում այդ համաձայնագիրը:

 

Ցանկացած նման նախագիծ հաջող է, եթե այն նպատակահարմար է տնտեսապես: Երկու կողմերն էլ՝ սկսելով վճարային համակարգերի համակցման գործընթացը, կասկածի չէին ենթարկում դրա արդյունավետությունը, ինչի մասին են վկայում առաջին կիսամյակի արդյունքները: Մեր տեղական ArCa չիպային քարտերն արդեն  առանց սահմանափակումների գործում են Ռուսաստանում : Դրանց միջոցով կարելի է «ՄԻՐ» համակարգի կողմից սպասարկվող բանկոմատներում և POS- տերմինալներով ստանալ կանխիկ միջոցներ, վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց: Անձամբ ես Ռուսաստանում օգտվում եմ ArCa քարտից, կանխիկացնում գումարներ և վճարում գնումների դիմաց: Երբեք խնդիրներ չեն եղել: Համապատասխանաբար, «ՄԻՐ» քարտերն էլ ընդունվում են մեր պրոցեսինգին միացած բոլոր բանկոմատներում, ինչպես նաև բազմաթիվ վաճառակետերում: Սպասարկման ցանցի ամբողջական ծավալումը նախատեսվում է այս տարվա ամռանը (բանկերը թարմացնում են տերմինալների պարկը և ծրագրային ապահովումները): Սեփական պրոցեսինգ ունեցող բանկերը նույնպես մեկ  տարվա ընթացքում կմիանան նախագծին: Սակայն մենք չենք պատրաստվում դրանով սահմանափակվել: Կարծում եմ, ԱրՔա քարտի օգտագործման շրջանակը կարող է էապես ընդլայնվել, երբ ներդնենք մի շատ հետաքրքիր և անհրաժեշտ նախագիծ, այն է քարտից քարտ գումարների փոխանցումը։:

 

Այսինքն, Ռուսաստանում մեր հայրենակիցները կկարողանան իրենց «ՄԻՐ» կամ ԱրՔա քարտերից գումարները փոխանցել Հայաստանում գտնվող իրենց հարազատների ԱրՔա քարտերին և հակառակը: Ներկա պահին մշակվում են դրամական փոխանցումների ոլորտում օրենսդրության պահանջների ապահովման հետ կապված խնդիրների լուծման տարբերակները:

 

Ռուսական վճարային համակարգի հետ մեր գործունեության խորացումը, ըստ էության, տնտեսապես շահավետ է, քանի որ հաշվարկները կատարվում են ազգային արժույթներով, «դրամ-ռուբլի» ուղղակի փոխարժեքով: Գործարքի վերջնական հաշվարկը կատարվում է գործարքի պահին կիրառվող փոխարժեքով: Գործարքի գումարի «cross-rate» (կրկնակի փոխարկում, ինչպես միջազգային քարտերով է արվում) կամ վերահաշվարկ չի կատարվում: Արդյունքում, ԱրՔա քարտերով գործարքները Ռուսաստանում, և հակառակը, ավելի շահավետ են:

 

Իսկ ի՞նչպես է իրավիճակը ԱրՔա քարտերով ռուսական ինտերնետ-խանութներում ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելու հարցում, որտեղ ընդունվում են «ՄԻՐ» քարտերը:

 

Նախագիծնայժմ քննարկվում է մեր գործընկերոջ հետ: Ներկա պահին ինտերնետային գործարքների մշակման տեխնոլոգիաների միջև գոյություն ունի տարբերություն, ուստի կատարվում են մոտեցումների սինքոնացման/համաժամեցման համապատասխան աշխատանքներ:

 

Հետևաբար, թերահավատները հիմքեր չունեն, ովքեր նախկինում կանխատեսում էին ԱրՔա քարտերի շուտափույթ «վախճանը», որոնք, իբր, չեն կարող դիմակայել միջազգային քարտերի հետ մրցակցությանը: Իսկ ինչպե՞ս են ընթանում Հայաստանում այլ խոշոր ազգային վճարային համակարգերի համադրման աշխատանքները, ինչպիսիք են՝ ճապոնական JCB-ը և Չինաստանի UnionPay-ը:

 

JCB քարտերի սպասարկման նախագիծը գտնվում է պրոցեսինգային համակարգի սերթիֆիկացման եզրափակիչ փուլում, և զուգահեռաբար իրականացվում է նաև սպասարկող տերմինալների սերթիֆիկացումը: Ինչ վերաբերում է չինական համակարգի հետ նախագծին (Union Pay International), ապա UPI գործընկեր բանկի հետ միասին կատարվել են նախասերթիֆիկացման մի շարք աշխատանքներ, մասնավորապես, տարբեր տեսակի հարցաթերթիկների լրացում, միացումների և կապի սխեմաների հստակեցում և այլն:

 

Բանկի և վճարային համակարգի միջև բանակցային գործընթացը գտնվում  է եզրափակիչ շրջանում, որից հետո ինտեգրման աշխատանքները կմտնեն սերվերների և տերմինալների հավաստագրման և փորձարկման ակտիվ փուլ:

 

Սրանք շատ կարևոր ծրագրեր են, քանի որ Ճապոնիայից և Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը զգալիորեն աճել է: Մի քանի տարի առաջ Armenian Card վճարային համակարգի կողմից կատարվեցին ծրագրային ապահովման արդիականացմանն ուղղված հսկայական աշխատանքներ, ինչը մեր բանկերին թույլ տվեց էապես ընդլայնել ծառայությունների և պրոդուկտների շարքը: Սակայն, ընկերության ինտերֆեյսը, այնուամենայնիվ, այդ առումով մի փոքր հետ է մնում:

 

Դուք միանգամայն իրավացի եք: Armenian Card կայքի ինտերֆեյսն ունի արդիականացման կարիք, քանի որ այն արդեն հնացել է՝թե՛ բարոյապես, և թե՛ ֆիզիկապես: Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ, հաստատվել է նոր կոնցեպտը և դիզայնը: Այս տարվա կեսերին կթողարկվի նոր կայքը և բջջային հավելվածը: Ինչպես գիտեք, այսօր մեր կայքում դուք կարող եք կատարել միայն կոմունալ վճարներ և վճարել հեռահաղորդակցման օպերատորների ծառայությունների դիմաց: Նոր կայքը կունենա ավելի շատ հնարավորություններ: Մեր օգտատերերին սպասվում են բազմաթիվ անակնկալներ: Armenian Card-ի վեբ-պորտալի միջոցով աշխատելը կդառնա ավելի հեշտ և հարմարավետ: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով
ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողություններըԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողությունները
Մխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջՄխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջ
Հայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովըՀայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը
Հայաստանի Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում Է ՀՆԱ-ի 5,3% կամ 6,4% աճ ՝ կախված տնտեսության կամ բարձր կամ ցածր գնաճային միջավայրի ձեւավորումիցՀայաստանի Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում Է ՀՆԱ-ի 5,3% կամ 6,4% աճ ՝ կախված տնտեսության կամ բարձր կամ ցածր գնաճային միջավայրի ձեւավորումից
Երեք տխուր պատմություն զեղծարարների մասինԵրեք տխուր պատմություն զեղծարարների մասին
Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԵվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Հայաստանի դեսպանն ու Վրաստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական շփումների ակտիվացման հեռանկարներըՀայաստանի դեսպանն ու Վրաստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական շփումների ակտիվացման հեռանկարները
Րաֆֆի Սեմիրջյան. Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության առավել հեռանկարային ոլորտներն են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաներըՐաֆֆի Սեմիրջյան. Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության առավել հեռանկարային ոլորտներն են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաները
Հայաստանը հաստատել է Բուսաբուծության աջակցության ծրագիրըՀայաստանը հաստատել է Բուսաբուծության աջակցության ծրագիրը
Երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի գործողությունը երկարաձգվել է մինչև 2026 թվականըԵրեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի գործողությունը երկարաձգվել է մինչև 2026 թվականը
Նարեկ Տերյանը պատմել է Իրան-Հնդկաստան-Հայաստան տրանսպորտային երթուղու մասինՆարեկ Տերյանը պատմել է Իրան-Հնդկաստան-Հայաստան տրանսպորտային երթուղու մասին
Հայաստանում կհիմնադրվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոնՀայաստանում կհիմնադրվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Ինչու են ԶՊՄԿ-ի հարկային վճարումները մեկ տարում գրեթե կրկնակի նվազել. պարզաբանում է Հայաստանի գլխավոր հարկայինըԻնչու են ԶՊՄԿ-ի հարկային վճարումները մեկ տարում գրեթե կրկնակի նվազել. պարզաբանում է Հայաստանի գլխավոր հարկայինը
2023 թվականին Հայաստանի հարկային եկամուտներն առաջ են անցել տնտեսության աճից. ՊԵԿ նախագահ2023 թվականին Հայաստանի հարկային եկամուտներն առաջ են անցել տնտեսության աճից. ՊԵԿ նախագահ
Ռաֆայել Գևորգյան. Հայաստանի տնտեսական աճի ներուժը կազմում է 6%Ռաֆայել Գևորգյան. Հայաստանի տնտեսական աճի ներուժը կազմում է 6%
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ներդնել պայմանագրի նոր ձևաչափ՝ SAFEԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ներդնել պայմանագրի նոր ձևաչափ՝ SAFE
Հայաստանում ճանապարհաշինարարության ընթացքում կիրականացվեն աուդիտորական ստուգումներ. օրենքի նախագիծՀայաստանում ճանապարհաշինարարության ընթացքում կիրականացվեն աուդիտորական ստուգումներ. օրենքի նախագիծ
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի. օրենքի նախագիծՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի. օրենքի նախագիծ
ԿԲ ղեկավար. Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 11 հազար արցախցի փախստականԿԲ ղեկավար. Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 11 հազար արցախցի փախստական
Հայաստանի տնտեսությունը մոտենում է չեզոք տոկոսադրույքի մակարդակին. Մարտին ԳալստյանՀայաստանի տնտեսությունը մոտենում է չեզոք տոկոսադրույքի մակարդակին. Մարտին Գալստյան
ՀՀ ԿԲ. Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնաճային ազդեցությունը շարունակում է էապես թուլանալՀՀ ԿԲ. Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնաճային ազդեցությունը շարունակում է էապես թուլանալ
Մարտին Գալստյան. սպառողական վարկավորման շուկայում գերտաքացման վտանգի մասին խոսելը  շատ վաղ էՄարտին Գալստյան. սպառողական վարկավորման շուկայում գերտաքացման վտանգի մասին խոսելը  շատ վաղ է
Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում անկանխիկ գործարքները գերազանցել են կանխիկ գործարքներըՀայաստանի պլաստիկ քարտերի շուկայում անկանխիկ գործարքները գերազանցել են կանխիկ գործարքները
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ մինչեւ 8.5 տոկոսԿենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ մինչեւ 8.5 տոկոս
Այլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո Լարսը ողջ տարին անցանելի կլինի. փոխնախարարԱյլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո Լարսը ողջ տարին անցանելի կլինի. փոխնախարար
3․780․052 դրամ՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին․ Մի դրամի ուժը մարտին կուղղվի Իմ անտառ Հայաստանին3․780․052 դրամ՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին․ Մի դրամի ուժը մարտին կուղղվի Իմ անտառ Հայաստանին
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտումGlobal Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետները կրկին հետաձգվում ենՀայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետները կրկին հետաձգվում են
Փոխնախարար. ԵԱՏՄ տարածքում գազի միասնական շուկայի ստեղծման նախագիծը տեղափոխվում է 2027 թվականՓոխնախարար. ԵԱՏՄ տարածքում գազի միասնական շուկայի ստեղծման նախագիծը տեղափոխվում է 2027 թվական
ՊԵԿ. Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատՊԵԿ. Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ
Հայաստանի ֆինանսների նախարարը ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկային է համարումՀայաստանի ֆինանսների նախարարը ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկային է համարում
Գևորգ Պապոյան. Էկոնոմիկայի նախարարությունում համակարգային կոռուպցիա չի կարող լինելԳևորգ Պապոյան. Էկոնոմիկայի նախարարությունում համակարգային կոռուպցիա չի կարող լինել
էկոնոմիկայի նախարար. Հայկական ապրանքների համար Վերին Լարսը փակելու օբյեկտիվ պատճառներ չեմ տեսնումէկոնոմիկայի նախարար. Հայկական ապրանքների համար Վերին Լարսը փակելու օբյեկտիվ պատճառներ չեմ տեսնում
Բանկային գաղտնիքն այլևս անձեռնմխելի Բանկային գաղտնիքն այլևս անձեռնմխելի "սրբազան կով" չէ. ՊԵԿ նախագահ
Հայաստանից Ռուսաստան կարտոֆիլի արտահանումը դառնում է ոչ շահութաբեր։ ֆերմրեները բողոքի ակցիաներ են անցկացնումՀայաստանից Ռուսաստան կարտոֆիլի արտահանումը դառնում է ոչ շահութաբեր։ ֆերմրեները բողոքի ակցիաներ են անցկացնում
Արարատբանկը մտադիր է ներդնել ռիսկերի կառավարման ESG ռազմավարություն ՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարմամբԱրարատբանկը մտադիր է ներդնել ռիսկերի կառավարման ESG ռազմավարություն ՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարմամբ
Հայաստանում ավտոմեքենաների տեխզննություն իրականացնելիս հարկ կլինի մարել միայն նախորդ տարիների հարկային պարտքըՀայաստանում ավտոմեքենաների տեխզննություն իրականացնելիս հարկ կլինի մարել միայն նախորդ տարիների հարկային պարտքը
Արարատբանկ. առանց ESG ասպեկտներին հետևելու անհնար է մեր բարեկեցությունն ու ապագանԱրարատբանկ. առանց ESG ասպեկտներին հետևելու անհնար է մեր բարեկեցությունն ու ապագան
Ջոն Դի. Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրներիՋոն Դի. Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների
Շուռնուխում տների շինարարությունը ձգձգվել է, իսկ նախահաշիվն աճել էՇուռնուխում տների շինարարությունը ձգձգվել է, իսկ նախահաշիվն աճել է
Հակոբ Վարդանյան. էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման համատեքստում Հայաստանի համար առաջնային է Վրաստանի միջոցով Եվրոպայի հետ կապըՀակոբ Վարդանյան. էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման համատեքստում Հայաստանի համար առաջնային է Վրաստանի միջոցով Եվրոպայի հետ կապը
Հայաստանի իշխանությունները կրկին չեն տեղավորվել Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներումՀայաստանի իշխանությունները կրկին չեն տեղավորվել Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներում
Արթուր Մխիթարյան. Մարտահրավերները պահանջում են նորարար ու ոչ ստանդարտ լուծումներԱրթուր Մխիթարյան. Մարտահրավերները պահանջում են նորարար ու ոչ ստանդարտ լուծումներ
Կես գին բոլորին և մինչև 15 000 դրամ բոնուս՝ նոր հաճախորդներին. IDBankԿես գին բոլորին և մինչև 15 000 դրամ բոնուս՝ նոր հաճախորդներին. IDBank
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն էԿոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
2024թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 10,7%-ով2024թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 10,7%-ով
Փոխվարչապետ. Անհրաժեշտ է վերանայել ջրային ռեսուրսների կառավարման գործող քաղաքականության շրջանակըՓոխվարչապետ. Անհրաժեշտ է վերանայել ջրային ռեսուրսների կառավարման գործող քաղաքականության շրջանակը
Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է ՀայաստանըԲիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է Հայաստանը
Մեր նպատակն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ու արտադրություն ունեցող երկիր. Փաշինյանը՝ եգիպտացի գործարարներինՄեր նպատակն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ու արտադրություն ունեցող երկիր. Փաշինյանը՝ եգիպտացի գործարարներին
Հովակ Հովակիմյան. Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ճանապարհին չպետք է սահմանափակվել ներքին շուկայովՀովակ Հովակիմյան. Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ճանապարհին չպետք է սահմանափակվել ներքին շուկայով
Հայաստանի իշխանությունները մտածում են ՏՏ ոլորտում մտավոր սեփականության առեւտրայնացման շուրջՀայաստանի իշխանությունները մտածում են ՏՏ ոլորտում մտավոր սեփականության առեւտրայնացման շուրջ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
18.03.2024
RUB4.37-0.01
USD401.96-0.67
EUR438.10-0.36
GBP511.98-1.33
CAD296.82-0.70
JPY26.96-0.10
CNY55.84-0.11
CHF455.17-0.60