Արմինֆո. Արդշինբանկը սույն թվականի փետրվարի 12-ից ֆիզիկական անձանց առաջարկում է օգտվել «NurCard Express», «NurCard Gold Express» և «MasterCard Standard Express» վարկային գծերից առավել հարմար պայմաններով:
Համաձայն բարելավված պայմանների՝ ԱՄՆ դոլարով «MasterCard Standard Express» վարկային գծի տարեկան տոկոսադրույքը կկազմի 14.9%: Ընդ որում, վարկային գծերը տրամադրվում են պարզեցված գնահատման մեխանիզմով, իսկ քարտով անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում գործում է 3% հետվճար (cash-back):
«NurCard Express» և «NurCard Gold Express» քարտերի միջոցով հնարավոր է ստանալ նոր վարկային գիծ մինչև 900.000 ՀՀ դրամի չափով սկսած 19.5% տարեկան տոկոսադրույքով: Վարկային գիծ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և ունենալ հաշվառում ՀՀ-ում: Վարկային գծի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում:
Վարկային գծերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ www.ardshinbank.am կամ զանգահարելով Բանկի տեղեկատվական կենտրոն 012 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր «NurCard Express», «NurCard Gold Express» վարկային գծեր հնարավոր է ձեռք բերել Արդշինբանկի 60 մասնաճյուղերից որևէ մեկում՝ որոնցից 18-ը գտնվում են Երևանում, 42-ը՝ մարզերում, իսկ «MasterCard Standard Express» վարկային քարտեր հնարավոր է ձեռք բերել Արդշինբանկի 64 մասնաճյուղերից ցանկացածում:
![]() | 6.62 | 0.02 |
![]() | 406.09 | -0.10 |
![]() | 411.41 | -2.90 |
![]() | 488.16 | -2.80 |
![]() | 314.46 | -0.44 |
![]() | 30.25 | -0.21 |
![]() | 59.96 | -0.30 |
![]() | 427.24 | -2.32 |